ԵԽԽՎ-ում ռուսական պատվիրակությանն արգելել են ազատ տեղաշարժվել Ստրասբուրգում՝ «Սպուտնիկ V»-ով պատվաստված լինելու պատճառով
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի՝ երկուշաբթի բացվող նիստում ռուսական պատվիրակությանն արգելել են ազատ տեղաշարժվել Ստրաստբուրգում, քանի որ ԵՄ-ն չի ընդունում «Սպուտնիկ V» պատվաստանյութով պատվաստումը: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ Դաշնության խորհրդի պատվիրակության անդամ, ականավոր բժիշկ Վլադիմիր Կրուգլին:
«Երկուշաբթի մեկնարկում է ԵԽԽՎ նիստը Ստրասբուրգում, մեր պատվիրակությանը ծանուցում է եկել, որի համաձայն՝ քանի որ պատվաստված չենք, և «կարմիր գոտում» ենք ընդգրկված, կարող ենք տեղաշարժվել միայն հյուրանոցից Խորհրդարանական վեհաժողովի շենք»,-ասել է սենատորը:
Միևնույն ժամանակ, ինչպես նշվում է, թուրքական պատվիրակությունը, որը նույնպես «կարմիր գոտուց» է և պատվաստված է ամերիկյան Pfizer դեղամիջոցով, որևէ սահմանափակման չի ենթարկվել: Նույնը նաև ուկրաինական պատվիրակության դեպքում է:

Աղբյուրը՝ tert.am