Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները վնասազերծել են ահաբեկչական խումբ՝ ձերբակալելով վերջինիս տասնհինգ անդամների, որոնք գործել են Սվերդլովսկի մարզում։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԴԾ մամուլի ծառայությունը։
Գերատեսչության հաղորդած տեղեկատվության համաձայն, բոլոր ձերբակալվածների համար դատարանը որպես խափանման միջոց է ընտրել կալանավորումը, իսկ խմբի հինգ անդամների հանդեպ արդեն քրեական գործեր են հարուցվել միանգամից մի քանի ծանր հոդվածներով, ինչպիսիք են ահաբեկչական գործունեության քարոզչությունը, աջակցությունը, ահաբեկչական խմբի կազմակերպումը, զենքի անօրինական ձեռքբերումը, պահպանումն ու իրացումը, պայթուցիկ նյութերի պատրաստումը։ Տասը անձ արտաքսվելու է Ռուսաստանի տարածքից։Վնասազերծման գործողության ընթացքում առգրավվել է երեք կիլոգրամ պայթուցիկ նյութ, որը խմբի անդամները պատրաստել են՝ իրենց հանցավոր պլանների իրականացման ընթացքում իրացնելու համար։
Ահաբեկչական խումբ է վնասազերծվել. Ռուսաստանի ԱԴԾ

Աղբյուրը՝ hraparak.am