Լրահոս

23.09.2021 11:44


23 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 939 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

23 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 939 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում սեպտեմբերի 23-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 939 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 255 648-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 19 քաղաքացի, մահացածների թիվը 5200 է:

Նախօրեին կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 4 դեպք է գրանցվել։ Սեպտեմբերի 23-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1197 է: Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 6397-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 592 է, ընդհանուր առողջացածներինը՝ 237 855, փաստացի բուժվողներինը՝ 11 396։ Մեկ օրում արվել է 5823 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 1 669 977 թեստավորում:

Այս խորագրի վերջին նյութերը