Աշխարհ

23.09.2021 11:10


Դամասկոսն Անկարայից պահանջել է հեռացնել զորքերը Սիրիայի հյուսիսային տարածքներից

Դամասկոսն Անկարայից պահանջել է հեռացնել զորքերը Սիրիայի հյուսիսային տարածքներից
Սիրիայի իշխանությունները Թուրքիայից պահանջում են անհապաղ դուրս բերել իրենց զինված ուժերը Արաբական Հանրապետության հյուսիսային տարածքներից։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է երկրի արտաքին գործերի նախարար Ֆեյսալ Միկդադը՝ մեկնաբանելով Իդլիբ նահանգում լարվածության վերջին սրումը։

«Ես կարծում եմ, որ Թուրքիան պետք է անհապաղ դուրս բերի զորքերը։ Միջազգային հանրությունն իր հերթին պետք է աջակցի Սիրիայի ջանքերին, որոնք ուղղված են երկրի հյուսիսում իր գրավված տարածքների ազատագրմանը»,նշել է նախարարը։

Սիրիայի ԱԳ նախարարի կարծիքով ՝ այդ էսկալացիայի գլխավոր պատճառը «թուրքական օկուպացիան է, ինչպես նաև այն աջակցությունը, որն Անկարան ցուցաբերում է երկրի դեմ ահաբեկչական խմբավորումներին»:

Այս խորագրի վերջին նյութերը