Ապրիլի 17-ին ոստիկանության Արաբկիրի բաժին է ներկայացել 1953թ. ծնված Մանվել Մ.-ն և կամավոր հանձնել առանց գործարանային համարի «Կարաբին» տիպի հրացան, ազդանշանային ինքնաշեն հրթիռանետ, տրոտիլային աղյուս՝ 400գ., «ՌԴԳ-5» տիպի՝ 1, «ՌԴԳ-42» տիպի՝ 1, «Ֆ-1» տիպի 3 նռնակներ, ինքնաշեն նռնակ, նռնակի 5 պայթուցիչ, էլեկտրական պայթուցիչ, արցունքաբեր 2 նռնակ, «ՊԿ» գնդացրի 7,62 մմ տրամաչափի 51 փամփուշտ՝ ժապավենով, ատրճանակի 7,62 մմ տրամաչափի 5 փամփուշտ, ինքնաձիգի 6 պահունակ, 5,45 մմ տրամաչափի՝ 126 և 7,62 մմ տրամաչափի 93 փամփուշտ ու հայտնել, որ ներկայացվածը պատկանում է իրեն, և դրանք ձեռք է բերել 1993թ.՝ ԼՂՀ պաշտպանական մարտերին մասնակցելու ժամանակ։
Կրկին ապրիլի 17-ին անհայտ քաղաքացուց ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մաս ահազանգ է ստացվել, որ Խանջյան փողոցի թիվ 49 շենքի բակում գնտվող աղբարկղի մեջ զենք-զինամթերք է թողնում։
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտանբերել է անհայտ տիպի առանց գործարանային համարի ինքնաձիք՝ 9 մմ տրամաչափի 3 փամփուշտով լիցքավորված պահունակով, «Ֆ-1» տիպի նռնակ՝ պայթուցիչով, և 5,54 մմ տրամաչափի 22 փամփուշտ։
Ոստիկանության «Շիրակ» օ/կ գծային բաժանմունքում էլ ահազանգ է ստացվել, որ «Շիրակ» օ/կ բեռների փոխադրման պահեստի պարսպի տակ զինամթերք է թողնվել։
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է գործարանային համարը անընթեռնելի «ԱԿ-74Ս» տիպի ինքնաձիք, «Ֆ-1» տիպի 3 նռնակ՝ պայթուցիչներով և ինքնաձիքի 5,54 մմ տրամաչափի 77 փամփուշտ։
Իսկ ոստիկանության Արագածի բաժնում անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Ծաղկահովիտ գյուղի նախկին փոստատան առաջին հարկում զենք-զինամթերք է թողել։
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտանբերել է կարճեցված փողով որսորդական հրացան և պոլիէթիլենային տոպրակի մեջ դրված ինքնաձիքի 5,45 մմ տրամաչափի՝ 105, և 7,62 մմ տրամաչափի 103 փամփուշտ։
Ոստիկանության Արտաշատի բաժնում էլ անհայտ քաղացուց ահազանգ է ստացվել, որ Աթարբեկյան փողոցի վերջնամասում զենք-զինամթերք է թողել։
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտանբերել է ինքնաշեն ատրճանակ և 5,45 մմ տրամաչափի 100 փամփուշտ։
Հայտնաբերված բոլոր զենք-զինամթերքներն ուղարկվել են փորձաքննության։
Ինքնակամ հանձնել են զենք–զինամթերքը

Կատարվում է նախաքննություն։