Քաղաքական

22.09.2021 16:03


Այս շաբաթ երկկողմ հանդիպումներ կունենանք հայերի և ադրբեջանցիների հետ և նույն առաջարկը կանենք այնտեղ. Պետդեպի պաշտոնյա

Այս շաբաթ երկկողմ հանդիպումներ կունենանք հայերի և ադրբեջանցիների հետ և նույն առաջարկը կանենք այնտեղ. Պետդեպի պաշտոնյա

Պատերազմից հետո ԱՄՆ-ն փորձել է օգտակար լինել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության և հաշտության շուրջ բանակցություններին աջակցելուն: Այս մասին նախօրեին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյան։

Նա հիշեցրել է, որ ամերիկյան կողմի միջնորդությամբ Արցախի բռնազավթած տարածքների ականապատ քարտեզների դիմաց Ադրբեջանը գերիների է վերադարձրել:

«Այսպիսով, այժմ հարց է ծագում՝ արդյոք կարող ենք ԱՄՆ-ի աջակցությամբ, Մինսկի խմբի այլ երկրների աջակցությամբ, Թուրքիայի աջակցությամբ ավելի շատ նպաստել երկու երկրների միջեւ լարվածության էլ ավելի թուլացմանը, կալանավորների մասով, ականների մասով, հետո օգնենք կատարել փոքր քայլեր, որոնք կարող են ճանապարհ հարթել դեպի խաղաղության և հաշտեցման ավելի լայն գործընթաց: Այսպիսով, պետքարտուղարը հասկացրել է Թուրքիային, որը ակտիվորեն ներգրավված է եւ հարեւան երկիր է, որ մենք պատրաստ ենք օգտակար լինել, եթե կարող ենք»,-ասել է պաշտոնյան՝ հավելելով, որ իրենք այս շաբաթ երկկողմ հանդիպումներ են ունենալու հայերի և ադրբեջանցիների հետ և նույն առաջարկն անելու են այնտեղ:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը