Աշխարհ

22.09.2021 20:20


«Կամ խոսիր թուրքերեն, կամ լռիր». ռասիստական գրություններ Թուրքիայի դպրոցներից մեկում

«Կամ խոսիր թուրքերեն, կամ լռիր». ռասիստական գրություններ Թուրքիայի դպրոցներից մեկում

Ներկայիս Թուրքիայի հարավային Ադանա նահանգի Սեյհան բնակավայրի հանրակրթական դպրոցներից մեկի աստիճանավանդակների վրա ռասիստական բնույթ ունեցող գրություններ են արվել։

Ամեն աստիճանավանդակի վրա ներկանյութով արված գրությունները հետևյալ բովանդակությունն ունեն. «Կամ խոսիր թուրքերեն, կամ լռիր», «Թուրքերենը թերություն չունի, իսկ դուք ունե՞ք», «Իր լեզուն կորցնողը, կորցնում է նաև իր երկիրը»:

Ավելի ուշ հիշյալ գրությունները ջնջվել են, իսկ դպրոցի տնօրենի նկատմամբ սկսվել է ծառայողական քննություն։

Նշվում է, որ այդ գրությունների հասցեատերերը քրդերն են: Վերջին շրջանում Թուրքիայում պարբերական բնույթ են կրում նմանօրինակ ռասիստական արշավները:

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը