Մեկնաբանություն

22.09.2021 15:15


Նիկոլը ներկայացրել է Հայաստանի մշտական պարտության բանաձևը

Նիկոլը ներկայացրել է Հայաստանի մշտական պարտության բանաձևը

Եթե Նիկոլ Փաշինյանը սեղանի գիրք ունի, ապա այն Օրուելի «Անասնաֆերման» է։ Օրուելի մյուս ստեղծագործությունն («1984») էլ է Նիկոլի համար ուղեցույց հանդիսանում։

Նիկոլը շատ լավ գիտի իրեն հավատացող «անասուններին», քանզի տեսակը տեսակին լավ է ճանաչում։ Գիտի ու հենց այդ լսարանի համար էլ աշխատում է։ Դա է պատճառը, որ գիտակից ու ռացիոնալ լսարանի համար նրա քայլերը կոպիտ ռեակցիա են առաջացնում։

«Անասնաֆերմայում» բոլորը հավասար էին, իսկ ոմանք՝ ավելի՛ հավասար։ «Անասնաֆերմայում» լոզունգներն ու սկզբունքները փոխվում ու մեկնաբանվում էին գլխավոր խոզի քմահաճույքով։ Նիկոլական «անասնաֆերմայում» էլ է այդպես։

Նիկոլի կարգախոսը՝ «Մեր պարտությունը՝ մեր հաղթանակն է»

Նիկոլին ոգեշնչում է նաև Օրուելի մեկ այլ գործ՝ «1984»–ը։ Այդ հակաուտոպիստական վեպում ներկայացված կարգախոսները գլխիվայր իրականությունն էին քարոզում։ Նույնը Նիկոլն է անում։

Իր բերած պատերազմի սկզբում, շատ լավ իմանալով, թե ինչ է սպասվում, նա հայտարարեց, թե բա եկեք պայմանավորվենք, որ ինչ էլ լինի, մենք մեզ պարտված չենք համարելու։

Կապիտույացիայից հետո Նիկոլը հայտարարեց, որ ինքը հպարտանում է մեր պարտությամբ։

Երեկ տեղի ունեցած «լացի գունագեղ շոուի» ժամանակ Նիկոլն ամբողջացրեց Հայաստանի պարտության բանաձևը։ Ըստ նրա՝ վատ էր, որ մենք հաղթել էինք Արցախյան 1–ին պատերազմում և լավ է, որ մենք պարտվել ենք 44–օրյա պատերազմում, քանզի միշտ չէ, որ պետք է հաղթել ուրիշին հաղթելով, այլ պետք է հաղթել հուսահատությանը, ճակատագրին և այլն։ Բառացի այդպես չասաց, բայց միտքը դա էր։

Փաստորեն, Նիկոլի երեկվա ամբողջ միջոցառումը Հայաստանի մշտական պարտության բանաձևը ներկայացնելն էր և հնդկական էժանագին սերիալների սիրահարներից արցունքներ կորզելը։

Նիկոլն առաջարկում է զոհերին, մեր պարտությունը մոռանալ ու բացել «խաղաղության դարաշրջան»։ Ոչինչ, որ թշնամին նրա այդ «խաղաղասիրությունից» ավելի է լկտիանում։ Կարևորն իր համար այն է, որ ինքը գտել է սեփական պարտությունը Հայաստանի և Արցախի պարտությունը սարքելու, սեփական պարտությունը մեր երկրի վզին փաթաթելու և հայկական աշխարհը հավերժ պարտված թողնելու բանաձևը։

«1984»–ում ասում էին՝ «Պատերազմը՝ խաղաղությունն է»։ Նիկոլը զարգացրել է այդ միտքը՝ «Մեր պարտությունը՝ մեր հաղթանական է» տարբերակով։ Ինքը դա «անասունների» համար է ասում։ Այն «անասունների», որոնք համոզված են, որ Նիկոլը ոչ թե 4–5 հազարի գլուխն է կերել, այլ 25 հազարի կյանքն է փրկել։ Այն «անասունների», որոնք որոճում են մեր պետության ներկան ու ապագան։ Այն «անասունների», որոնք «Ապագա կա ապագա» կարգախոսի ներքո ոչնչացնում են Հայաստանի ու Արցախի ապագան։

Այս «անասունությունը» կանգնեցնելու միակ տարբերակը մարդկային դեմքով պետություն կառուցելն է՝ նախապես իշխանությունից հեռացնելով պարտության խորհրդանիշին։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը