Աշխարհ

22.09.2021 14:00


Ադրբեջանցիները հաքերային հարձակման են ենթարկել ու արգելափակել Արցախի պաշտոնական կայքերից մեկը

Ադրբեջանցիները հաքերային հարձակման են ենթարկել ու արգելափակել Արցախի պաշտոնական կայքերից մեկը

ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության պաշտոնական կայքը ժամանակավորապես չի գործում՝ Ադրբեջանի կողմից հաքերային հարձակման ենթարկվելու պատճառով:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցին հաղորդեց ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության մամուլի պատասխանատու Անի Թովմասյանը:

«Այսօր առավոտվանից նախարարության պաշտոնական կայքը Ադրբեջանի կողմից հաքերային հարձակման է ենթարկվել: Սա թշնամու գործելաոճն է, նրա կողմից պարբերաբար են հայաստանյան և արցախյան պաշտոնական կայքերը հաքերային հարձակման ենթարկվում, հատկապես՝ տոն օրերին: Համապատասխան մասնագետներն աշխատում են՝ հնարավորինս արագ խնդիրը կարգավորելու համար»,–նշեց Ա. Թովմասյանը:

Այս խորագրի վերջին նյութերը