Լրահոս

22.09.2021 12:30


«Ծանր օրեր են մեր ընտանիքի համար. Հայկոն առողջական խնդիր ունի կապված քովիդի հետ». Անահիտ Սիմոնյան

«Ծանր օրեր են մեր ընտանիքի համար. Հայկոն առողջական խնդիր ունի կապված քովիդի հետ». Անահիտ Սիմոնյան

Երգիչ Հայկոյի նախկին կինը՝ Անահիտ Սիմոնյանը, գրառում է կատարել՝ անդրադառնալով երգչի առողջական վիճակին։

«Բոլորի ուշադրությունն եմ խնդրում.

Ծանր օրեր են մեր ընտանիքի համար: Հայկոն առողջական խնդիր ունի` կապված քովիդի հետ, սակայն վիճակն այս պահին կայուն է: Խնդրում եմ ապատեղեկատվություն չտարածել:

Ինչպես նաև Արմանը տեղյակ չէ այդ մասին և բազմաթիվ նամակներ է ստանում, շատ հարցեր. խնդրում եմ ըմբռնումով մոտենալ և երեխային չգրել նամակներ և չտալ հարցեր: Շնորհակալ կլինեմ, եթե խնդրանքս չանտեսվի:

Կրկին հիշեցնեմ, որ երեխան տեղյակ չէ:

Կարող եք աղոթել, եթե լավ բան եք ուզում անել:

Շնորհակալ եմ»,-ֆեյսբուքյան էջում գրել է նա։

Այս խորագրի վերջին նյութերը