Աշխարհ

22.09.2021 11:29


Բայրամովն ու Նուլանդը քննարկել են Ղարաբաղի վերաբերյալ պայմանավորվածությունները

Բայրամովն ու Նուլանդը քննարկել են Ղարաբաղի վերաբերյալ պայմանավորվածությունները

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Նյու Յորքում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորիա Նուլանդի հետ:

Ինչպես հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն, կողմերը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգության ներկա իրավիճակի և Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարության կատարման վերաբերյալ:

«Բայրամովը նշել է, որ Ադրբեջանը կառուցողական քայլեր է ձեռնարկել այս ուղղությամբ, սակայն Հայաստանը չի արձագանքել այդ քայլերին»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Բայրամովն ու Նուլանդը ընդգծել են Ադրբեջանի և Հայաստանի միջև հաղորդակցության ուղիների բացման և սահմանազատման կարևորությունը տարածաշրջանի ապագա խաղաղ զարգացման համար:

Աղբյուրը՝ aysor.am

Այս խորագրի վերջին նյութերը