Բլինկենն ու Չավուշօղլուն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում քննարկել են Արցախի խնդիրը
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը և Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում երկկողմ բանակցություններ են անցկացրել՝ քննարկելով մի շարք տարածաշրջանային խնդիրներ: Այս մասին հայտնում է ԱՄՆ Պետքարտուղարության կայքը։
Նշվում է, մասնավորապես, որ Բլինկենն ու Չավուշօղլուն քննարկել են երկու երկրների միջև բազմակողմ համագործակցության հարցերը։
«Թուրքիան ՆԱՏՕ-ի կարևոր դաշնակիցն է, և կողմերը քննարկել են Աֆղանստանի հարցով համատեղ գործողություններն ու անհանգստություն առաջացնող տարածաշրջանային խնդիրները»,-ասված է հաղորդագրության մեջ:
Մինչդեռ, ТАСС-ի տեղեկություններով, լրագրողների համար հատուկ ճեպազրույցի ժամանակ Պետքարտուղարության բարձրաստիճան հատուկ ներկայացուցիչը հայտնել է, որ բավական երկարատև հանդիպման ժամանակ Բլինկենն ու Չավուշօղլուն խոսել են Կովկասի՝ Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի մասին:
Բլինկենն ու Չավուշօղլուն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում քննարկել են Արցախի խնդիրը
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը և Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում երկկողմ բանակցություններ են անցկացրել՝ քննարկելով մի շարք տարածաշրջանային խնդիրներ: Այս մասին հայտնում է ԱՄՆ Պետքարտուղարության կայքը։
Նշվում է, մասնավորապես, որ Բլինկենն ու Չավուշօղլուն քննարկել են երկու երկրների միջև բազմակողմ համագործակցության հարցերը։
Մինչդեռ, ТАСС-ի տեղեկություններով, լրագրողների համար հատուկ ճեպազրույցի ժամանակ Պետքարտուղարության բարձրաստիճան հատուկ ներկայացուցիչը հայտնել է, որ բավական երկարատև հանդիպման ժամանակ Բլինկենն ու Չավուշօղլուն խոսել են Կովկասի՝ Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի մասին:
Աղբյուրը՝ armeniasputnik.am