Քաղաքական

21.09.2021 18:37


Արմեն Գևորգյանը դատի է տվել Խաչատուր Սուքիասյանին

Արմեն Գևորգյանը դատի է տվել Խաչատուր Սուքիասյանին

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը հայցադիմում է ներկայացրել՝ ընդդեմ իշխանական պատգամավոր, «Գռզո» մականունով հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանի՝ պահանջելով հերքել իր պատիվն ու արժանապատվությունն արատավորող տեղեկությունները։

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել է, որ հայցադիմումը ներկայացնելու պատճառը Խաչատուր Սուքիասյանի՝ ԱԺ ամբիոնի մոտից արված հայտարարությունն է, թե ինչպես է ստացվել, որ ՀՀ նախկին փոխվարչապետ, այժմ ԱԺ պատգամավոր Արմեն Գևորգյանը, երբեք չզբաղվելով բիզնեսով, ձեռք է բերել 100 000 000 ԱՄՆ դոլարի կարողություն, և Երևան քաղաքի Կենտրոն համայնքում ունի թվով 57 միավոր սեփականության իրավունք։ Այլ մեկնաբանություններ տալուց փաստաբանն այս պահին զերծ մնաց։

Ի դեպ, Սուքիասյանի հայտարարությունից անմիջապես հետո Արմեն Գևորգյանի փաստաբանական թիմը հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով, որ հիշյալ անձնավորության հայտարարությունները բացարձակ սուտ են և զրպարտիչ, դա կունենա համապատասխան իրավական հետևանք։

Այս խորագրի վերջին նյութերը