Մոսկվայում բացվել է երկու ժողովուրդների մարշալի` Հովհաննես Բաղրամյանի հուշարձանը
Մոսկվայում Հայաստանի անկախության 30-րդ տարեդարձի տոնակատարության շրջանակներում տեղի է ունեցել «երկու ժողովուրդների Մարշալ» Բաղրամյանի քանդակագործական կոմպոզիցիայի բացման արարողությունը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Բացման արարողությանը մասնակցել է Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը։
«Այս օրվա խորհուրդն այն է, որ մենք այսօր նշում ենք Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակը, և Մոսկվայում՝ Նիժնի Նովգորոդի շրջանում, բացում ենք մեծ մարշալ, հաղթանակի մարշալ Իվան Խրիստոֆորովիչ Բաղրամյանի հուշարձանը»,-ասել է դեսպանը։
Տողանյանի խոսքով՝ Հայաստանի և Ռուսաստանի դարավոր հարաբերությունները կարելի է բնութագրել որպես «ընդհանուր հաղթանակների, ընդհանուր ձեռքբերումների հարաբերություններ»: