Բաքվում ավարտվել են Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի հատուկջոկատայինների «Երեք եղբայր-2021» զորավարժությունները
Սեպտեմբերի 20-ին Բաքվում տեղի է ունեցել Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի հատուկ նշանակության ջոկատների մասնակցությամբ «Երեք եղբայր-2021» միջազգային զորավարժությունների փակման արարողությունը, հայտնում է Haqqin պորտալը՝ վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը:
«Զորավարժությունները ցույց տվեցին մեր հատուկջոկատայինների հմտությունների ավելացումը, որոնք ժամանակակից տեխնոլոգիաներ, մարտական նոր մարտավարություն են օգտագործում, և նրանց պրոֆեսիոնալիզմի մակարդակի զգալի աճը: Զորավարժությունները զգալի ներդրում ունեցան մեր զորքերի կարողությունների և ունակությունների զարգացման գործում: Այս զորավարժությունները ևս մեկ անգամ ցույց տվեցին մեր Զինված ուժերի՝ ցանկացած հանձնարարություն համատեղ կատարելու պատրաստակամությունն ու կարողությունը»,-ասել է ադրբեջանցի նախարարը:
Պաշտպանության նախարարը նաև նշել է, որ նմանատիպ զորավարժություններ կանցկացվեն նաև հետագայում:
«Համատեղ վարժանքները մեր ժողովուրդների բարեկամության, մեր երկրների սերտ համագործակցության օրինակ են: Երեք եղբայրական երկրների մասնակցությունը, ուս ուսի տված առաջադրանքների համատեղ իրականացումը հպարտության զգացում է առաջացնում յուրաքանչյուրիս մեջ»,-ասել է գեներալ-լեյտենանտ Հիքմեթ Միրզոևը:
Զորավարժություններն անցկացվել են «Կեցցե Ադրբեջանի, Պակիստանի և Թուրքիայի եղբայրությունը» կարգախոսի ներքո:

Աղբյուրը՝ news.am