Աշխարհ

21.09.2021 10:59


ՌԴ ԿԸՀ-ն հրապարակել է Պետդումայի ընտրությունների արդյունքները. խորհրդարան են անցնում 8 կուսակցության ներկայացուցիչներ

ՌԴ ԿԸՀ-ն հրապարակել է Պետդումայի ընտրությունների արդյունքները. խորհրդարան են անցնում 8 կուսակցության ներկայացուցիչներ

Պետդումայի ընտրություններից հետո 100 տոկոս քվեաթերթիկների մշակման արդյունքներով՝ «Միասնական Ռուսաստան» իշխող կուսակցությունը հավաքել է ընտրողների ձայների 49,82 տոկոսը:

Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ ներկայացնելով ՌԴ ԿԸՀ հրապարակած տվյալները, նախնական հաշվարկներով իշխող կուսակցությունը 112 պատգամավորական մանդատ կստանա՝ ըստ ցուցակի: Բացի այդ, նրանք հաղթում են 198 միամանդատ շրջանում: Այսպիսով, ընդհանուր առմամբ, «Միասնական Ռուսաստանը» ստանում է սահմանադրական մեծամասնությունը ստորին պալատում (ավելի քան 300 մանդատ):

ԿԸՀ տվյալներով՝ հաջորդիվ խորհրդարան են անցնում ՌԴ Կոմունիստական կուսակցությունը՝ ձայների 18.93 տոկոսով, Լիբերալ-դեմոկրատական կուսկացությունը՝ 7.55 տոկոսով, «Արդար Ռուսաստան.հայրենասերները՝ հանուն ճշմարտության» կուսակցությունը՝ 7.46 տոկոսով և «Նոր մարդիկ»՝ 5.32 տոկոսով: Բոլոր 5 ուժը հաղթահարել է Պետդումա անցնելու համար սահմանված հինգտոկոսանոց շեմը:

Բացի այդ, ԿԸՀ տվյալներով՝ «Ռոդինա», «Քաղաքացիական հարթակ» և «Աճի» կուսակցություններից մեկական թեկնածու է անցնում Պետդումա՝ Օկսանա Դմիտրիևան, Ռիֆատ Շայխուտդինովը և Ալեքսեյ Ժուրավլյովը՝ համապատասխանաբար:

Պետդումա են անցնում նաև 5 ինքնառաջադրված թեկնածու միամանդատ շրջաններից. նրանցից երեքը՝ Մոսկվայում:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը