Բաթումիում «Արմավենու կղզի» կկառուցվի, ինչպես Էմիրություններում
Բաթումիում ցանկանում են կառուցել արհեստական «Արմավենու կղզի»: Այս մասին «Իմեդի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Աջարիայի կառավարության նախագահ Թորնիկե Ռիժվաձեն:
Կղզու կառուցման համար, սկզբի համար հետազոտություններ կիրականացնեն՝ նպատակահարմար է արդյո՞ք դա տնտեսական տեսանկյունից: Իշխանությունները հույս ունեն կենտրոնացնել «մի քանի հարյուր միլիոն դոլար»:
«Մենք արդեն պայմանավորվել ենք կոնկրետ ներդրումային խմբի հետ, որ Բաթումիում արհեստական արշիպելագ կկառուցվի: Բավականին մեծ ներդրումներ են նախատեսվում: Այս տարի մենք կսկսենք խորը ուսումնասիրություն: Մենք կհրավիրենք միջազգային ճարտարապետների, դիզայներների, շինարարների: Հենց հաստատվի նախագծի տնտեսական նպատակայնությունը, շատ շուտով կսկսվի դրա շինարարությունը»,-ասել է Ռիժվաձեն:
«Մի կողմից, դա կլինի յուրահատուկ նախագիծ իր նշանակությամբ, և մենք կկարողանանք համընթաց քայլել համաշխարհային առաջընթացի հետ և ստեղծել զբոսաշրջային նոր տեղանք ծովում, և, իհարկե, կհայտնվեն նոր տնտեսական հնարավորություններ և աշխատատեղեր»,-նշել է նա։
Արմավենու կղզիների արշիպելագը, որը բաղկացած է արմավենու տեսքով ձևավորված երեք խոշոր արհեստական կղզիներից, ստեղծվել է Արաբական Միացյալ Էմիրություններում, Դուբայի էմիրությունում՝ 2000-ականների սկզբին: Տեսարժան վայրը կոչվում է «աշխարհի ութերորդ հրաշալիք»: Արշիպելագը կառուցված է շքեղ հյուրանոցներով, վիլլաներով, ջրաշխարհներով և լողափերով:

Աղբյուրը՝ jnews.ge