Աշխարհ

20.09.2021 19:20


Ի՞նչ գաղտնիքներ է շարունակում թաքցնել եգիպտական Սֆինքսը

Ի՞նչ գաղտնիքներ է շարունակում թաքցնել եգիպտական Սֆինքսը

Պաշտոնական տվյալներով՝ ամբողջ աշխարհում հայտնի եգիպտական Սֆինքսի շուրջ 4,5 հազար տարեկան է: Սակայն տեսություն կա, որ այն շատ ավելի տարեց է: Մինչդեռ, ինչպես գրում է Sasapost եգիպտական պարբերականը, տարիքը բնավ Սֆինքսի միակ գաղտնիքը չէ:

Ուշագրավ է, որ Հին Եգիպտոսում գրեթե յուրաքանչյուրը շինության վրա եղել են գրառումներ դրա հիմնական տվյալների մասին՝ անուն, կառուցման տարեթիվ, կառուցողի անուն: Մեծ Սֆինքսը բացառություն է: Ներկայում հայտնի են դրա «Սֆինքս» և «Սարսափի հայր» անունները, որոնք ժամանակակից անվանումներ են: Գիտնականները դեռևս չգիտեն՝ իրականում ինչպես է կոչվել այդ մոնումենտալ հուշարձանը, հաղորդում է Planet- today-ը:

Հանելուկային է նաև Սֆինքսի տարիքը: Համարվում է, որ այն կառուցվել է Հուֆու կամ Հաֆրա փարավոնի հրամանով և շուրջ 4500 տարեկան է: Իսկ ժամանակակից տեխնոլոգիաները թույլ են տալիս կասկածել այդ վարկածի մեջ: Այսպես, 1990 թվականին Սֆինքսը հետազոտող Բոստոնից պրոֆեսոր Ռոբեր Շոխը պնդում է, որ նրա կողմից ստացված տվյալները շատ տարբերվում են պաշտոնական տվյալներից: Նա հայտարարել է, որ Սֆինքսի հիմքում կան ուժգին էրոզիայի հետքեր, որն առաջացել է ջրի հզոր հոսքերի հետևանքով: Սակայն տարածաշրջանը, որտեղ գտնվում է Սֆինքսը, արդեն 5 հազար տարի է, ինչ բավականին չոր է և այդքան ջուր այդտեղ չէր կարող լինել: Ընդ որում՝ արձանի վերին հատվածը պարունակել է միայն էրոզիայի հետքեր, որոնք առաջացել են քամու և ավազի ազդեցության արդյունքում:

Այդտեղից է ծագում տեսությունը, որ այդպիսի ուժգին ջրային էրոզիա կարող էին առաջացնել միայն շարունակական ուժգին ջրի հոսքերը Սառցե ժամանակաշրջանի վերջում, այսինքն՝ Սֆինքսը, ըստ ամենայնի, պետք է լինի առնվազն 12 հազար տարեկան: Սակայն դա հակասում է նրան, որ Սֆինքսի գլուխը գրեթե նույնական է եգիպտացի փարավոնների հետ, որոնք գոյություն չեն եղել Սառցե ժամանակաշրջանում:

Սակայն կա այդ տարաձայնության բացատրությունը. Սֆինքսի ներկայիս հայտնի գլուխը բնօրինակը չէ, այլ փոխվել է շատ ավելի ուշ: Ենթադրվում է, որ այն ի սկզբանե կարող էր պատկերել, օրինակ, առյուծ, սակայն երկար ժամանակաշրջանի ընթացքում զգալի չափով տուժել էրոզիայից: Ուստի արդեն դինամիկ ժամանակաշրջանում եգիպտացիները այն մի քանի անգամ շտկել են՝ փոքրացնելով սկզբնական տարբերակը և տալով փարավոնի կերպարանք:

Բացի տարիքից, Սֆինքսը շրջապատված է նաև բազմաթիվ այլ գաղտնիքներով, ինչպես նաև լեգենդներով: Այսպես, կա լեգենդ, որ որոշակի ժամանակաշրջանում երկնքի և երկրի միջև բացվում էին «Աստղային դարպասներ» կամ այլ կերպ ասած՝ «Առյուծի դարպասներ»: Հենց նրանց էլ պահպանում է Սֆինքսը, որն իրենից ներկայացնում է առյուծի մարմնով և մարդու գլխով էակ: Ավելի լավ կյանքի մասին երազող մարդիկ պետք է անցնեին այդ դարպասնեով՝ նախապես թույլտվություն խնդրելով դրանց պահապանից՝ Սֆինքսից:

Չբացահայտված է նաև տարբերակը, որ Սֆինքսի ներսում կա գաղտնի տարածություն: Գիտնականները բազմիցս հայտարարել են հնարավոր միջանցք հայտնաբերելու մասին, սակայն առանց լուրջ հետազոտությունների նրանց վարկածը չի կարելի հաստատել կամ հերքել: Իսկ այդպիսի հետազոտություններ անցկացնելու թույլտվություն Եգիպտոսի իշխանությունները չեն տալիս:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը