Ըստ Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձե, եթե դպրոցներում պատվաստման մակարդակը բարձրանա, ապա հոկտեմբերի սկզբից հնարավոր կլինի ուսումնական գործընթացը շարունակել դպրոցներում:
Ինչպես նա հայտնել է «ԻնտերպրեսՆյուզին»՝ ուսուցիչները, վարչական անձնակազմը և ծնողներն անպայման պետք է պատվաստվեն:
«Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի համապատասխանենք բոլոր այն կանոնակարգերին և առաջարկություններին, որոնք գործում են, որպեսզի երեխաները հոկտեմբերից վերադառնան դպրոց, դասարաններ: Դրա հավանականությունը կա, քանի որ մենք շարժվում ենք դեպի համաճարակաբանական իրավիճակի կայունացում: Հետևաբար, մենք բոլորս պետք է դիմակներ կրենք, բոլորը պետք է պատվաստվեն հանուն մեր երեխաների, հանուն մեր երիտասարդ սերնդի, որպեսզի նրանք կարողանան վերադառնալ դասասենյակային ուսմանը: Առաջին հերթին պետք է պատվաստվեն ուսուցիչները, օգնող վարչական անձնակազմը: Բացի այդ, դպրոցներն անվտանգ դարձնելու համար ծնողներն իրենք պետք է պատվաստվեն: Մենք դա պետք է կամենանք մեր ապագա սերունդների հանար, քանի որ կրթությունը երկրի զարգացման գերակայությունն է»,-հայտարարել է Գամղրելիձեն։
«Հոկտեմբերին դասասենյակներ վերադառնալու հավանականություն կա»․ Գամղրելիձե

Աղբյուրը՝ jnews.ge