ՌԴ ԿԸՀ-ն մշակել է քվեաթերթիկների 98%-ը. Պետդումա անցնելու շեմը ներկա պահին հաղթահարել է 5 կուսակցություն
Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մշակել է խորհրդարանական ընտրությունների քվեաթերթիկների 98 տոկոսը:
Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, «Միասնական Ռուսաստան» իշխող կուսակցությունը ձայների 49,80 տոկոսով պահպանում է առաջատարի դիրքը Պետդումայի ընտրություններում: ՌԴ Կոմունիստական կուսակցությունը ստանում է 19,05 տոկոս ձայն, Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը՝ 7,48 տոկոս:
Նախնական տվյալներով՝ առաջատար հնգյակում տեղ են գտել «Արդար Ռուսաստան. հայրենասերները՝ հանուն ճշմարտության» կուսակցությունը՝ 7,41 տոկոս ձայնով և «Նոր մարդիկ» կուսակցությունը՝ 5,36 տոկոսով:
Այսպիսով, վերոնշյալ քաղաքական ուժերը հաղթահարում են Պետդումա անցնելու համար սահմանաված 5 տոկոսի շեմը:
«Միասնական Ռուսաստան» կուսակցության թեկնածուները Պետդումայի ընտրություններում պահպանում են առաջատարի դիրքերը 199 միամանդատ շրջանում, Կումունիստական կուսակցության թեկնածուները՝ 9 շրջանում, «Արդար Ռուսաստանինը»՝ 8:

Աղբյուրը՝ tert.am