Ինչպես գիտեք, իշխանության ու այսպես կոչված արտախորհրդարանական ընդդիմության միջև սկսվել է մի երկխոսություն, որը հասարակության ճնշող մեծամասնության մոտ դեռ մի քանի ամիս առաջ նունիսկ որպես վարկածային առումով չէր էլ դիտարկվում: Իսկ ի՞նչ եղավ, ի՞նչը փոխվեց: Զարմանալի է, բայց ըստ էության ոչ մի բան էլ չի փոխվել: Այդ ինչպե՞ս,- կհարցնեք դուք, և ճիշտ էլ կանեք, քանզի փոփոխություններ, թեկուզև արտաքուստ եղել են: Բայց հարց է ծագում, այդ փոփոխությունները որակական բնույթ կրել՞ են, դրանից հասարակական-տնտեսական և քաղաքական կյանքում նկատելի առաջընթաց դիտվե՞լ է, արտաքին քաղաքականության մեջ արդյոք մենք կարողացե՞լ ենք ավելի արժանապատիվ դրսևորում ցուցաբերել: Ոչ և ոչ, միանշանակ ոչ: Իսկ ինչո՞ւ և ու՞մ համար էր պետք այդ արդեն այսպես կոչված երկխոսությունը: Փորձենք պարզել:
Սկսենք նրանից, որ Սերժ Սարգսյանը վերջերս, կարծես բոլորի համար անսպասելիորեն հայտարարեց, որ երկխոսությունը սկսվել է դեռ վաղուց, և հասկացնել տվեց, որ այդ երկխոսությունը իր հունով գնում է, որ պետք չէ ի վերուստ նշված հունից դուրս գալ: Սա հնարավոր է, որ հարված էր «ընդդիմության» և նրա առաջնորդ Լ. Տեր-Պետրոսյանի հեղինակությանը, սակայն մեր համար կարևորը դա չէ: Կարևորն այն է, որ «ընդդիմության» առաջնորդի գործելակերպն ու գործունեությունը սկսած 2009թ մարտի 1-ից հաստատում են ասվածը: Իսկ ինչպե՞ս,- կհարցնեք դուք: Շատ պարզ, ուղղակի չափազանց պարզ, և այդ պարզությունը չէր կարելի չնկատել: Խոսքը նրա մասին է, որ 2009թ մարտի 1-ի հանրահավաքում Տեր-Պետրոսյանն ուղղակի սառը ջուր լցրեց պայքարի պատրաստ ժողովրդի վրա` մեկ անգան ևս մեռցնելով հավատն իր «առաջնորդների» նկատմամբ, մեռցնելով ժողովրդի մեջ հազիվ արթնացած պայքարի ուժն ու կամքը: Իսկ արդեն նու՞ն թվականի հունիսյան միտինգի ժամանակ բացահայտ սկսեց փնովել Արևմուտքին ու գովել Ռուսաստանին: Առաջին հայացքից թվում է, թե սա ինչ կապ ունի երկխոսության հետ: Բայց միայն առաջին հայացքից, քանզի ասվածը երեի թե Տեր-Պետրոսյանի կողմից հնչեցրած ամենակարոևոր մեսիջն էր, ուղղված իշխանություններին: Սա նշանակում էր մեկ բան, այն է, որ ինքը Ռուսաստանի «մարդն» է, որ ինքն ընդունում է Ռուսաստանի և հայաստանյան իշխանությունների առաջարկած խաղի կանոնները և ամեն ինչ կանի Ռուսաստանին, հետևապես և հայաստանյան իշխանություններին աջակցելու համար: Խոսքն իհարկե վերաբերվում է արտաքին քաղաքականությանը և Ղարաբաղյան հիմնախնդրի լուծմանը: Իսկ ինչո՞ւ հենց այդ ժամանակ. դե որովհետև մինչ այդ, մայիսին ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Հայաստանի ղեկավարությանը հստակ ասել էր, որ ԱՄՆ-ը կարող է Ղարաբաղյան հիմնախնդիրը լուծել, այն էլ երկու ամսվա ընթացքում, այն էլ արդարացի ու Հայաստանի համար ձեռնտու պայմաններով, եթե Հայաստանը հստակ պատասխան տա Արևմուտքին ինտեգրվելու, ժողովրդավարության ճանապարհով գնալու և Ռուսաստանից ձերբազատվելու հարցում: Տվյալ դեպքում Հայաստանի իշխանությունները կանգնեցին շատ ծիծաղելի ու հիմար վիճակի առաջ, երբ քեզ առաջարկում են օգնություն ու օժանդակություն քո բոլոր խնդիրները լուծելու համար, իսկ դու չես կարողանում դրան պատասխան տալ, ժամանակ ես խնդրում: Դա նման էր այնպիսի իրավիճակի, երբ ստրուկին առաջարկում են ազատություն, իսկ ստրուկը վախից նվաղելով մտածում է, թե արդյոք իրեն թույլ կտան ազատ ապրել, թե արդյոք ինքը կարող է ազատ ապրել: Ինչև, Ռուսաստանյան «ջոջերը» կանչեցին Հայաստանի ղեկավարին և խստորեն հասկացրեցին, որ նման գործարքի գնալու դեպքում, մեղմ ասած իրենց համար վատ կլինի, ընդ որում ոչ թե Հայաստանի, այլ հենց Հայաստանյան իշխանությունների համար, որ ռուսներն իրենք կլուծեն Ղարաբաղի հարցը և այս հարցում Հայաստանը պետք է հետևի միայն Ռուսաստանի ցուցումներին: Մեր ղեկավարությունն էլ, ամենայն հավանականությամբ դժգոհել էր երկրի քաղաքական ու ֆինանսական դրությունից, ներքին պայթյունավտանգ իրավիճակից, սեփական իշխանությունն ամրապնդելու համար անհրաժեշտ օժանդակության պակասից: Դե իսկ «մեծ» եղբայրն էլ, ամենայն հավանականությամբ խոստացել էր իր երկու «եղբայրիկներին» հաշտեցնել, հասկանալի է` իր շահերի ենթատեքստում: Հասկանալի է, որ Ռուսաստանին քիչ է հետաքրքրում Հայաստանի ներքաղաքական ու տնտեսական վիճակը, նա հո չէր պահանջի հայաստանի ղեկավարությունից երկրում հաստատել ժողովրդավարություն, օրինականություն կամ էլ նույնիսկ, որ ծիծաղելի է հնչում, մարդու իրավունքների գերակայության ընդունում: Դե իսկ ծիծաղելի է, քանզի Ռուսաստանն ինքն աշխարհում ամենա ոչժողովրդավարական, ամենակոռումպացված ու ամենա ոչիրավական երկրներից մեկն է, ի լրումն դրա նաև կայսրություն: Եվ զարմանալի չէ, որ հայաստանյան իշխանությունները, որոնք իրենց հակաժողովրդական իշխանությունը պահպանելու փոխարեն Ռուսաստանին էին հանձնել մեր երկրի իշքնիշխանությունը, ուրախությամբ հրաժարվեցին ԱՄՆ-ի առաջարկությունից, քանզի ամերիկյան առաջարկները չէին ապահովագրում նրանց իշխանության պահպանումը: Եվ հենց այս համատեքստում էլ սկսվեց այսպես կոչված երկխոսությունը: Սակայն ամենամեծ զավեշտն այն է, որ, եթե իշխանության դեպքում ամեն ինչ հասկանալի էր, ապա ընդդիմության դեպքում ուղղակի դժվար է հասկանալ նրա ակնկալիքները կամ շահը, կամ էլ դրանք հնարավոր է այնքան «երկրային» էին, որ պարզապես ամոթ էր այդ մասին բարձրաձայնել: Չէ որ իսկական զավեշտ է այն, երբ ընդդիմության առաջնորդը գնում է համագործակցության իր իսկ կողմից հռչակած ավազակապետության հետ, ոչ լիգիտիմ իշխանության հետ: Բայց էլ ավելի մեծ զավեշտ է այն, որ իշխանությունները այդպես էլ չկատարեցին հասարակական-տնտեսական կյանքին վերաբերող ընդդիմության պահանջները, իսկ ընդդիմություն էլ դրանք չշարունակեց որպես վճական պահանջ դնել: Սա ապացույցն է այն բանի, որ ընդդիմության առաջնորդները ժողովրդի ամենակենսական պահանջներին տեր չկանգնեցին և պարզապես օգտագործեցին ժողովրդական ընդվզումն իրենց շահերի համար:
Գիտեք, երբեմն ես ինքս էլ զարմանում եմ մեր իշխանությունների և ընդդիմության ճարպիկ պահվածքից, որոնք այս կամ այն հանգամանքը շատ լավ օգտագործում են մեր ոչ այնքան տեղյակ ժողովրդին ապակողմնորոշելու համար: Ուղղակի հիանալ կարելի է նրանցով, եթե իհարկե այդ ճարպկությունն ուղղված լիներ մեր երկրին ու ժողովրդին օգուտ տալուն: Բայց ցավոք այդ ճարպկությունը հանաքմասխարությունից այն կողմ չանցավ և ստացված օգուտն էլ նախատեսված է իրենց համար: Բերեմ մի քանի շատ վառ օրինակներ, ինչպես հանրահավաքների թույլատրման և քաղբանտարկյալների ազատման գործընթացը, կոռուպցիայի դեմ պայքարի «կամպանիան», ժողովրդավարության հաստատմանն ուղղված քայլերը, պետական մարմինների գործունեության թափանցիկության բարձրացմանն ուղղված միջոցառումները և այլն: Քիչ թե շատ տեղյակ մարդկանց համար գաղտնիք չէ, որ հանրահավաքների վերաբերյալ օրենքի փոփոխությունները կամ դրանց թույլատումը, ինչպես նաև քաղբանտարկյալների ազատումը հնարավոր է դարձել միջազգային և հատկապես ԱՄՆ ճնշման ներքո, ժողովրդավարությանն ու կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված քայլերն էլ, չնայած դրանց ավելի շատ իմիտացիոն բնույթին, կրկին եվրոպական ու հատկապես ԱՄՆ ազդեցության արդյունք են: Սակայն մեր ճարպիկ իշխանավորներն ու ընդդիմադիրները դրանք վերագրում են իրենց, ժողովրդի աչքում հնարավորինս շատ դիվիդենտներ հավաքելու համար: Այդպես էլ պետք է լիներ, քանզի նրանք համագործակցության էին գնացել ոչ ներքին կյանքի հարցերում, և ընդդիմությունը շատ լավ գիտեր, որ այդ հարցերում իշխանության կողմից զիջում չի լինելու: Դե ընդդիմությանն էլ կարծես թե այդ հարցերն այնքան էլ չեն հուզում:
Եվ ինչպես միշտ է լինում, կարծելով, թե արդեն իր հարցերը լուծելու համար խոչընդոտներ չեն հարուցվի և ինքը կկարողանա իր ուզած ձևով լուծել Ղարաբաղյան խնդիրը, Ռուսաստանը սկսեց էլ ավելի մեծ ճնշում գործադրել Հայաստանի ղեկավարության վրա` պարտադրելով զիջումների գնալ: Որպես այս ամենի արդյունք, 2010թ դեկտեմբերի 10-ին Աստանայում Հայաստանը պետք է ստորագրեր հայտարարություն-պարտավորություն տարածքների հանձնման վերաբերյալ, ընդ որում փաստորեն դիմացը ոչինչ չստանալով: Ահա թե ուր էր հասցրել Հայաստանին, իր ղեկավարության վարած ապապետական, ապազգային քաղաքականությունը, երբ հատկապես վերջին տասնամյակի ընթացքում իշխանություննրն իրենց իշխանությունը պահպանելու դիմաց երկրի ինքնիշխանությունը հանձնել էին Ռուսաստանին, ցինիկ ու հետամնաց, կայսերական ու ծավալապաշտ Ռուսաստանին, այն Ռուսաստանին, որը դեռ 1920թ վերացրել էր նորաստեղծ անկախ Հայաստանը, որը ի հուրախություն իրեն, կարողացավ 1991թ իրենից անկախացած Հայաստանը, հայ ստրկամիտ իշխանավորների միջոցով վերածել Հարավային Կովկասում իր ֆորպոստի ու կիսագաղութի: Ընդ որում, հատկանշական է, որ բոլոր երեք նախագահներն էլ ավելի շատ աշխատել են առաջնորդվել Ռուսաստանի, քան Հայաստանի շահերով: Իհարկե այդ շահերի ենթատեքստում նաև իրենց շահերն են արտահայտվել, հատկապես երբ խոսքը վերաբերում է ռուսական ռազմաբազաներին ու երկիր անվտանգությունը Ռուսաստանին հանձնելուն, քանի որ այդ պարագայում հնարավոր կլիներ պահպանել իրենց մշտապես ոչ լիգիտիմ իշխանությունները, ազատվելով պետության ու անկախ պետականության ամրապնդման հոգսից, անկաշկանդ տրվելով երկրի հարստությունների թալանին ու ժողովրդին հարստահարելուն` դառնալով իսկական պատուհաս սեփական ժողովրդի գլխին: Դա հնարավորություն էր տալիս հարևան երկրների հետ խոսել, կամ նրանց հայհոյել Ռուսաստանի հետևում թաքնվելով, համարյա թե առանց պատժվելու վտանգի: Ահա ռուսական կողմնորոշման ողջ փայլն ու շքեղությունը:
Ինչևէ, դեկտեմբերի 10-ին Հայաստանի համար այդ ստորացուցիչ ակտը տեղի չունեցավ, և գիտեք ու՞մ շնորհիվ. մեր կողմից այդքան չսիրված (քանզի մենք սովետա-ռուսական դաստիարակությամբ ժողովուրդ ենք) ԱՄՆ-ի, ու մի փոքր էլ Ֆրանսիայի: ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը պարզապես շատ կոշտ տոնով հանդես եկավ դրա դեմ և հայտարարեց, որ ԱՄՆ-ը թույլ չի տա Հայաստանի վզին փաթաթել անարդարացի ու միակողմանի օգուտով պայմանագիր, որ Ռուսաստանը և Ադրբեջանը իրենց խնդիրները չպետք է լուծեն Հայաստանի հաշվին:
Ահա քեզ «սիրելի ու բարեկամ» Ռուսաստան, իակ ահա և քեզ «թշնամի» Ամերիկա: Ինչպես ասում են, խորհրդածելու համար սրանից ավելի լավ փաստ դժվար է գտնել: Չնայած, որ, այնուամենայնիվ, խորհրդածելուն խանգարող մի շատ կարևոր հանգամանք կա - մեր անսահման ստրկամտությունը:
Դեկտեմբերի 10-ը Ռուսաստանի ու Ադրբեջանի համար դարձավ խայտառակության օր, որը Հայաստանի «նախագահին» հնարավորություն տվեց հաջորդ օրն «արժանապատիվ» ելույթ ունենալ: Ռուսաստանն ու Ադրբեջանը ստիպված էին այս դառը հաբը կուլ տալ և դասեր քաղել, որի արդյունքում Ադրբեջանը հայտարարեց, որ այսուհետև կարող է ընդունել միայն ԱՄՆ առաջարկություններն ու պահանջները, իսկ Ռուսաստանն էլ լծվեց մեր իշխանության ու ընդդիմության միջև էլ ավելի ակտիվ երկխոսության կայացմանը և ինչ որ չափով Հայաստանի շահերը հաշվի առնելուն միտված քայլերին` բանակցային միջնորդի առաջնությունը իր մոտ պահեու համար, չնայած ոչ ոք չի ցանկացել և առայժմ չի էլ ցանկանում այդ առաջնությունը նրանից վերցնել, ո՞վ կցանկանա իրեն կեղտոտել այս նուրբ հարցում: Իհարկե, տխմար ու մեծամիտ Ռուսաստանի ձեռքերով կրակից շագանակներ հանելը ձեռնտու կլինի հակամարտության կարգավորման համար շահագրգիռ մեծ տերությունների համար: Բոլորի համար էլ պարզ է, որ գլոբալ հոսքերի համար նախատեսված Հարավային Միջանցքը պետք է շուտով գործի, իսկ դրա համար այդտեղ պետք է հաստատվի կայուն և ամուր խաղաղություն, որևէ մեկին դուր կգա դա, թե ոչ:
Այսպես ուրեմն, 2011թ գարնանը ընդդիմության առաջնորդ Լ. Տեր-Պետրոսյանը բարձրաձայնեց երկխոսության ու համագործակցության անհրաժեշտության մասին` հանուն հայրենիքի, հանուն երկրի առջև կանգնած մարտահրավերների հաղթահարման ու Ղարաբաղյան հակամարտության «արժանապատիվ կարգավորման»: Գիտեք, թե ինչն է զարմանալի, - այն, որ մեզանում շատ «գործիչներ» և ընդհանրապես քաղաքական «գործունեություն» ծավալող մարդիկ այնքան հեշտությամբ են հրաժարվում իրենց սկզբունքներից և «պայքարից» հանուն հայրենիքի, որ ուղղակի ապշում ես նրանց «անսահման» հայրենասիրության դրսևորումից: Այնքան ճարպկորեն են նրանք օգտագործում «հայրենասիրությունը», այնքան վեհ են ներկայացնում իրենց քայլերը, որ ուղղակի սիրտդ կտոր-կտոր է լինում: Աստված իմ, մինչև ուր է տանելու մեզ մեր անսահման «հայրենասիրությունը», այն հայրենասիրությունը, որը երբեք ուղղված չի եղել մեր երկրի անկախության ու ազատության ամրապնդմանը, երկրում ժողովրդավարության ու օրինականության հաստատմանը, հասարակ քաղաքացու մոտ ազատության ու անկախության` որպես բարձրագույն արժեքների սերմանմանը:
Ինչևէ, Լ. Տեր-Պետրոսյանի «մեծական» օրհնանքով Սերժ Սարգսյանը մեկնեց Ստրասբուրգ` «արժանապատիվ» ելույթ ունենալու և գովելու իր կողմից կատարած տիտանական աշխատանքը` խաղաղ ու ժողովրդավարական պետություն կառուցելու ուղղությամբ: Երկխոսության հաջող ընթացքից ոգևորված Սարգսյանը եվրոպացիներին այնպես ներկայացրեց իր իշխանությունն ու Հայաստան պետությունը, որ նույնիսկ նկատելի էին դառնում նրանցից շատերի հուզմունքն ու արտասվալից աչքերը. նրանք այդ պահին մտածում էին, որ աշխարհում կա գոնե մի երկիր, որտեղ ամեն ինչ արվում է հանուն քաղաքացու, որտեղ նույնիսկ մտածում են խաղաղությամբ հաղթել պատերազմել ցանկացող հակառակորդին (ականջդ կանչի Մահաթմա Գանդի): Ուղղակի փառավոր ելույթ էր, ապրի Տեր-Պետրոսյանը: Այ, սա է հայրենասիրությունը, հանուն քո երկրի իշխանությունների, խաբիր աշխարհին: Բայց դե աշխարհն էլ հո միամիտ չի, ամեն ինչ շատ լավ գիտի, և աչքերը կփակի դրա առաջ. նրան պետք է, որ հակամարտություն կամ պատերազմ չլինի այս տարածաշրջանում և նա կհասնի դրան: Իսկ վերջում էլի կպարզվի, որ մենք մեզ ենք խաբել: Բայց դե ինչ անենք, սովոր ենք խաբելուն, մեր երկրում բոլորն են խաբում, վերևից ներքև, խաբում ենք մեզ, խաբում ուրիշներին ու այդպես երկիր ենք կառուցում, «հեղինակություն» ձեռք բերում:
Եվ ահա մեր ոգևորված նախագահը Կազանում Ղարաբաղի հարցը կաշխատի լուծել հանուն աշխարհի և ինչու չէ, մի քիչ էլ հանուն իր իշխանության:
Այո, այս ամենից հետո, իհարկե հնարավոր է կբարձրանան և Սերժ Սարգսյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի հեղինակությունները, բայց ամենակարևորը` Ռուսաստանի հեղինակությունը, եթե իհարկե Ադրբեջանը հարցականի տակ չդնի Ռուսաստանի հեղինակությունը: Ահա թե որքան ճարպիկ ենք մենք - մեկ հարվածով երեք նապաստակ ենք սատկացնում, սովորեք, գյոռներս չենք տանելու:
Պարույր Սևակը մի շատ գեղեցիկ բանաստեղծություն ունի «Իսկ ու՞ր է տարվա մեր եղանակը» վերնագրով, կարծես հենց այս պահի համար գրված լինի: Եվ ես այժմ ուզում եմ հարցնել,- Իսկ ու՞ր է մնալու Հայաստանի ու հայ ժողովրդի հեղինակության հարցը, և ե՞րբ է լինելու տարվա մե՛ր եղանակը:
Երկխոսություն. հանուն ինչի՞ և հանուն ու՞մ

Վազգեն Մխիթարյան