Infiniti-ի 27-ամյա վարորդը, ով ոստիկանության Չարբախի բաժանմունքի դիմաց 5 մեքենայի էր բախվել, եղել է խմած, մոտը վարորդական իրավունք չի ունեցել
ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի որոշմամբ հետաքննական խմբի ղեկավար նշանակված նույն բաժանմունքի ավագ հետաքննիչ Հովհաննես Սարգսյանի կողմից երեկ՝ սեպտեմբերի 19-ին, Երևանում՝ ոստիկանության Չարբախի բաժանմունքի դիմաց խոշոր ու շղթայական ավտովթարի հետևանքով նախապատրաստված նյութերի ընթացքում պարզվել է Infiniti-ի վարորդի և հիվանդանոց տեղափոխված վիրավորների, ինչպես նաև ոստիկանական ավտոմեքենայի վարորդի ինքնությունը։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, պարզվել է՝ Infiniti-ն վարել է Երևանի բնակիչ՝ 27-ամյա Հմայակ Միրզոյանը։
Վերջինս ենթարկվել է սթափության փորձաքննության. պարզվել է, որ եղել է ոչ սթափ և իր մոտ չի ունեցել վարորդական իրավունքի վկայական։
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է նաև, որ կայանված վիճակում վթարի ենթարկված 06-ը վարել է Արմավիրի մարզի բնակիչ՝ ոստիկանության Չարբախի բաժանմունքի պետի տեղակալ, 29-ամյա Գևորգ Բադեյանը։
Վթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել Infiniti-ի վարորդն ու նրա ուղևորը՝ Երևանի բնակիչ, 38-ամյա Սարգիս Համբարձումյանը։
Երեկ՝ սեպտեմբերի 19-ին, խոշոր ու շղթայական ավտովթար էր տեղի ունեցել Երևանում:
Ժամը 05:30-ի սահմաններում Infiniti մակնիշի ավտոմեքենան Շիրակի փողոցում՝ ոստիկանության Չարբախի բաժանմունքի դիմաց, բախվել էր ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված 31-ամյա Արմիկ Փարսյանին պատկանող Mercedes մակնիշի, 59-ամյա Ավետիկ Ղուկասյանին պատկանող Isuzu մակնիշի, 26-ամյա Կարապետ Առաքելյանին պատկանող Nissan Bluebird մակնիշի, ոստիկանության Չարբախի բաժանմունքի հաշվեկշռում հաշվառված ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենային և 30-ամյա Ռոմիկ Ավագյանին պատկանող Toyota Camry մակնիշի ավտոմեքենային:
Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնության էին հասել քաղաքացիներն ու ոստիկանության Չարբախի բաժանմուքի ծառայողները:
Օպերատիվ էին գործել նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 4 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ խմբի պետ Մայիս Բաբայանի գլխավորությամբ:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել էին ավտոմեքենաները, փակել գազաբալոնների փականները:
Օպերատիվ էր գործել նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:

Փաստի առթիվ նյութեր էին նախապատրաստվում: