Ադրբեջանական կողմը վերադարձրել է իր վերահսկողության տակ գտնվող տարածքում հայտնված ՀՀ երկու քաղաքացիներին
ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահների կողմից իրականացված աշխատանքների արդյունքում սեպտեմբերի 19-ի ժամը 23:45-ին ադրբեջանական կողմը վերադարձրել է սեպտեմբերի 18-ի երեկոյան իր տարածքում հայտնված ՀՀ երկու քաղաքացիներին։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԱԾ-ից։
«Սույն թվականի սեպտեմբերի 19-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ ՀՀ Կոտայքի մարզի Քասախ համայնքի երկու բնակիչներ Գորիս-Որոտան ճանապարհահատվածով երթևեկելիս շեղվել են մայրուղուց և հայտնվել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում:
Տեղեկացնում ենք, որ ՀՀ ԱԱԾ և ՌԴ ԱԴԾ սահմանապահների կողմից իրականացված աշխատանքների արդյունքում ժամը 23:45-ին ադրբեջանական կողմը վերադարձրել է վերոհիշյալ անձանց»,-ասվում է հաղորդագրության մեջ։