Լրահոս

18.09.2021 16:57


Երևանում վրաերթի են ենթարկել ոստիկանության շտաբի պետի տեղակալի, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Երևանում վրաերթի են ենթարկել ոստիկանության շտաբի պետի տեղակալի, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Երեկ՝ սեպտեմբերի 17-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։30-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի՝ դեռևս չպարզված վարորդը Մելքումովի փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ 42-ամյա Վահե Ենոքյանին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, իսկ վարորդը, նրան թողնելով անօգնական, դեպքի վայրից դիմել է փախուստի։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածն աշխատում է ՀՀ ոստիկանության շտաբում՝ որպես շտաբի պետի տեղակալ, կոչումով ոստիկանության գնդապետ է։

Այս խորագրի վերջին նյութերը