Ամերիկացի մուլտիմիլիոնատերը մեղավոր է ճանաչվել 20 տարի առաջ կատարված սպանության համար
Լոս Անջելեսում դատարանն ամերիկացի մուլտիմիլիոնատեր Ռոբերտ Դըրսթին մեղավոր է ճանաչել ավելի քան 20 տարի առաջ մտերիմ ընկերուհու սպանության համար, գրում է bbc.com-ը:
Սպանությունը կատարվել է 2000 թ.: Ըստ դատավճռի՝ Դըրսթն ատրճանակով կրակել է ընկերուհու վրա: Ենթադրվում է, որ նա սպանել է կնոջը, որպեսզի թույլ չտա ոստիկաններին պատմել այն, ինչ նա գիտեր Դըրսթի կնոջ անհետացման մասին. կինն անհետացել էր ավելի քան 35 տարի առաջ և ենթադրվում էր, որ մահացած է:
Գործարարը պատասխանատվության չի ենթարկվել կնոջ սպանության համար և մեկ անգամ չէ, որ հերքել է, որ ինքը որևէ կապ ունի դրա հետ:
Ինքը՝ 78-ամյա մագնատը, չի մասնակցել գործընթացին, քանի որ ինքնամեկուսացման մեջ է: Տղամարդուն սպառնում է ցմահ ազատազրկում, իսկ դատավճռի հրապարակումը նշանակված է հոկտեմբերի 18-ին:

Աղբյուրը՝ tert.am