Լրահոս

18.09.2021 11:27


18 մահ` մեկ օրում․ կորոնավիրուսով վարակվելու 1011 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

18 մահ` մեկ օրում․ կորոնավիրուսով վարակվելու 1011 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում սեպտեմբերի 18-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1011 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 253 093-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 16 քաղաքացի:

Նախօրեին գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք։

Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 6304-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 569 է, ընդհանուր առողջացածներինը՝ 235 599, փաստացի բուժվողներինը՝ 11 190։ Մեկ օրում արվել է 7018 թեստ, ընդհանուր առմամբ արվել է 1 646 018 թեստ:

Այս խորագրի վերջին նյութերը