Քաղաքական

18.09.2021 12:00


Հոկտեմբերի 1-ից չպատվաստված աշխատակիցների մուտքն ԱԺ կարգելվի

Հոկտեմբերի 1-ից չպատվաստված աշխատակիցների մուտքն ԱԺ կարգելվի

168․am-ը տեղեկություններ է ստացել, որ խորհրդարանում սկսել են մարդկանց ստիպողաբար պատվաստել։

Կայքը հրապարակել է ԱԺ աշխատակազմի ղեկավար Վահան Նարիբեկյանի շրջաբերականն ԱԺ աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին, խմբակցությունների ղեկավարներին, մշտական հանձնաժողովների նախագահներին և ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալներին, որով Նարիբեկյանը, վկայակոչելով առողջապահության նախարարի հրամանը, ցանկանում է ստանալ չպատվաստված աշխատողների տվյալները:

Ըստ տեղեկությունների՝ այդ տվյալներն աշխատակազմի ղեկավարին պետք են, որպեսզի չպատվաստված աշխատակիցների մուտքն ԱԺ արգելվի, հոկտեմբերի 1-ից մուտքի քարտերն արգելափակվեն, և նրանք չկարողանան մտնել ԱԺ շենք:

168․am-ը տեղեկացել է նաև, որ 2 օր առաջ խորհրդարան է ժամանել շտապ բուժօգնության բրիգադ, որը 119 համարը կրող սենյակում գրեթե ստիպողաբար պատվաստել է ԱԺ-ի 45 աշխատակիցների:

Հատկանշական է, որ այս սենյակի ուղիղ դեմ-դիմաց գտնվում է առողջապահության նախկին նախարար, ներկայում՝ ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանի աշխատասենյակը։ Վերջինս, ըստ տեղեկությունների, վերահսկել է պատվաստման ամբողջ գործընթացը:

«Այս պատմության ողբերգականության մեջ մի բան է անհասկանալի ու նաև զավեշտալի: Խորհրդարանում պատվաստումների պատասխանատվությունը դրված է ԱԺ աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության, զորահավաքային ծրագրերի ու քաղաքացիական պաշտպանության բաժնի վրա: Հետաքրքիր է՝ ինչո՞ւ…»,-գրել է 168․am-ը։

Այս խորագրի վերջին նյութերը