Ինչու է Ալեն Սիմոնյանը դարձել ադրբեջանական մամուլի սիրելին
2020–ի նոյեմբերի 9–ին ֆորմալ առումով պատերազմը դադարեցվել է, բայց դրա հետևանքները դեռ երկար են զգացնել տալիս ու տալու։
Նիկոլ Փաշինյանի բերած պատերազմի ու խայտառակ պարտության հետևանքներից են, տարբեր գնահատականներով, մինչև 200–ի հասնող մեր գերիները ադրբեջանական բանտերում։ Պաշտոնապես հստակ թիվ գերիների մասով չկա։ Չկա նաև հստակություն, թե երբ նրանք ազատ կարձակվեն։
Իր իշխանության վերարտադրության հարցով մտահոգված Նիկոլը նախընտրական փուլում հայտարարում էր, որ մեր գերիները, հանուն հայրենիքի (դե՛, հանուն իր աթոռի, էլի՛) կարող են 1–2 ամիս էլ դիմանալ։
Այդ 1–2 ամիսն անցավ, Նիկոլը մնաց աթոռին, բայց գերիները չկան։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը զեկույց էր ներկայացրել այն մասին, թե ինչ սարսափելի կտտանքների ու նվաստացումների են ենթարկվում մեր գերիները։ Նրան հղում անելով՝ ԱԺ–ում էլ հնչեցվեցին նախորդ դարավերջում Բաքվում ու Սումգայիթում գազանություններով աչքի ընկած ադրբեջանցիների ներկայիս ժառանգների վայրագությունների մասին։
Ճշմարտությանը զարմանալիորեն հակադրվեց ԱԺ խոսնակ նշանակված Ալեն Սիմոնյանը։ Նա «հորինվածտեսարաններ» որակեց Մարդու իրավունքների պաշտպանի ասածները։ Ասել է թե՝ Ալեն Սիմոնյանը կրկնեց ադրբեջանական քարոզչամեքենայի այն թեզն, ըստ որի՝ Ադրբեջանում հայ կալանավորների հանդեպ ոչ մի անմարդկային բան ու հանցագործություն չի իրականացվում։
Ադրբեջանական մամուլը վերջին օրերին հեղեղված է Ալեն Սիմոնյանից մեջբերումներով։ Նա դարձել է ադրբեջանցիների սիրելին, քանզի հայ գերիների մասով Ալիևի վարչախմբի գազանություններն ու հանցագործությունները նա համարում է «հորինված տեսարաններ»։
Հունական կղզիներում գերթանկարժեք փարթիների սիրահար Ալեն Սիմոնյանից այլ բան չէր էլ սպասվում։ Նա Նիկոլ Փաշինյանի իսկական թիմակիցն է։ Նիկոլն օրինաչափ ու լեգիտիմ է համարում ադրբեջանցիների գործողությունները Հայաստանի տարածքում, իսկ Ալենն էլ հայտարարում է, որ հայ գերիների դեմ ադրբեջանցիների սրիկայությունները «հորինված» են։
Ինչու է Ալեն Սիմոնյանը դարձել ադրբեջանական մամուլի սիրելին
2020–ի նոյեմբերի 9–ին ֆորմալ առումով պատերազմը դադարեցվել է, բայց դրա հետևանքները դեռ երկար են զգացնել տալիս ու տալու։
Նիկոլ Փաշինյանի բերած պատերազմի ու խայտառակ պարտության հետևանքներից են, տարբեր գնահատականներով, մինչև 200–ի հասնող մեր գերիները ադրբեջանական բանտերում։ Պաշտոնապես հստակ թիվ գերիների մասով չկա։ Չկա նաև հստակություն, թե երբ նրանք ազատ կարձակվեն։
Իր իշխանության վերարտադրության հարցով մտահոգված Նիկոլը նախընտրական փուլում հայտարարում էր, որ մեր գերիները, հանուն հայրենիքի (դե՛, հանուն իր աթոռի, էլի՛) կարող են 1–2 ամիս էլ դիմանալ։
Այդ 1–2 ամիսն անցավ, Նիկոլը մնաց աթոռին, բայց գերիները չկան։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը զեկույց էր ներկայացրել այն մասին, թե ինչ սարսափելի կտտանքների ու նվաստացումների են ենթարկվում մեր գերիները։ Նրան հղում անելով՝ ԱԺ–ում էլ հնչեցվեցին նախորդ դարավերջում Բաքվում ու Սումգայիթում գազանություններով աչքի ընկած ադրբեջանցիների ներկայիս ժառանգների վայրագությունների մասին։
Ճշմարտությանը զարմանալիորեն հակադրվեց ԱԺ խոսնակ նշանակված Ալեն Սիմոնյանը։ Նա «հորինված տեսարաններ» որակեց Մարդու իրավունքների պաշտպանի ասածները։ Ասել է թե՝ Ալեն Սիմոնյանը կրկնեց ադրբեջանական քարոզչամեքենայի այն թեզն, ըստ որի՝ Ադրբեջանում հայ կալանավորների հանդեպ ոչ մի անմարդկային բան ու հանցագործություն չի իրականացվում։
Ադրբեջանական մամուլը վերջին օրերին հեղեղված է Ալեն Սիմոնյանից մեջբերումներով։ Նա դարձել է ադրբեջանցիների սիրելին, քանզի հայ գերիների մասով Ալիևի վարչախմբի գազանություններն ու հանցագործությունները նա համարում է «հորինված տեսարաններ»։
Հունական կղզիներում գերթանկարժեք փարթիների սիրահար Ալեն Սիմոնյանից այլ բան չէր էլ սպասվում։ Նա Նիկոլ Փաշինյանի իսկական թիմակիցն է։ Նիկոլն օրինաչափ ու լեգիտիմ է համարում ադրբեջանցիների գործողությունները Հայաստանի տարածքում, իսկ Ալենն էլ հայտարարում է, որ հայ գերիների դեմ ադրբեջանցիների սրիկայությունները «հորինված» են։
Դե ծափ տվեք, արա՛։
Հայկ Ուսունց