Թուրքական հանքարդյունաբերական ընկերությունը 10 մլն դոլար ներդրում կանի ԱՄՆ-ում
Թուրքական հանքարդյունաբերական CS Global ընկերությունն Ամերիկայի Միացյալ Նահանգների (ԱՄՆ) Արևմտյան Վիրջինիա նահանգում 10 միլիոն դոլար ներդրում է կատարելու։
Արևմտյան Վիջինիայի նահանգապետարանի հայտարարությունում նշվել է, որ բարիտի արտահանման և վաճառքի ոլորտում գործունեություն ծավալող թուրքական CS Global-ը 2022թ․ առաջին եռամսյակում Մունդսվիլ քաղաքում բացելու է իր առաջին արտադրական ձեռնարկությունը։
Ընկերությունը, որն ԱՄՆ-ում գործելու է ADO Industries Inc. անվամբ, նախատեսում է 10 միլիոն դոլար ներդրում կատարել այդ ձեռնարկությունում։Ձեռնարկությունը 47 մարդու համար ապահովելու է ամբողջական դրույքով զբաղվածություն։
Թուրքական հանքարդյունաբերական ընկերությունը 10 մլն դոլար ներդրում կանի ԱՄՆ-ում
Թուրքական հանքարդյունաբերական CS Global ընկերությունն Ամերիկայի Միացյալ Նահանգների (ԱՄՆ) Արևմտյան Վիրջինիա նահանգում 10 միլիոն դոլար ներդրում է կատարելու։
Արևմտյան Վիջինիայի նահանգապետարանի հայտարարությունում նշվել է, որ բարիտի արտահանման և վաճառքի ոլորտում գործունեություն ծավալող թուրքական CS Global-ը 2022թ․ առաջին եռամսյակում Մունդսվիլ քաղաքում բացելու է իր առաջին արտադրական ձեռնարկությունը։
Ընկերությունը, որն ԱՄՆ-ում գործելու է ADO Industries Inc. անվամբ, նախատեսում է 10 միլիոն դոլար ներդրում կատարել այդ ձեռնարկությունում։ Ձեռնարկությունը 47 մարդու համար ապահովելու է ամբողջական դրույքով զբաղվածություն։
Աղբյուրը՝ ermenihaber.am