Աշխարհ

17.09.2021 12:34


Ադրբեջանը նույնպես, ի պատասխան Հայաստանի՝ ՄԱԿ Միջազգային դատարան դիմելու, կդիմի այնտեղ

Ադրբեջանը նույնպես, ի պատասխան Հայաստանի՝ ՄԱԿ Միջազգային դատարան դիմելու, կդիմի այնտեղ

Ադրբեջանը որոշել է հետ չմնալ և ի պատասխան ՄԱԿ Միջազգային դատարան Հայաստանի դիմելու՝ նույնպես կդիմի այդ ատյանին։

Ինչպես ԶԼՄ-ներին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի մամուլի ծառայության վարչության ղեկավար Լեյլա Աբդուլաևան, «Ադրբեջանը ՄԱԿ Միջազգային դատարան կներկայացնի հայց ընդդեմ Հայաստանի Երևանի կողմից Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիան մշտապես խախտելու համար»։

Ավելի վաղ տեղեկացվել էր ինչ-որ զեկույցի պատրաստման մասին, որը կոչված է «հաստատելու» հայկական կողմին վերագրվող հանցագործությունները։ Զեկույցը պատրաստվել է միջազգային քրեական իրավունքի հայտնի մասնագետ Սթիվեն Քեյի (QC) ղեկավարությամբ, որն ունի Queen’s Counsel (թագավորական խորհրդատու) կարգավիճակ։ Բազմաթիվ էջերում նկարագրված են «Հայաստանի կատարած հանցագործությունները»։ Այս ինքնատիպ վինեգրետը ստեղծվել է ցուցմունքներից, համեմվել մամուլի ամփոփագրերով, համանախագահների հայտարարություններով և անգամ, դե ո՛ւր առանց դրանց, ՄԱԿ ԱԽ այսպես կոչված բանաձևերով, որոնք Ադրբեջանը մեկնաբանում է այնպես, ինչպես իրեն հարմար է։ Զեկույցի հեղինակները «տարօրինակ զուգադիպությամբ» նույն կերպ են մեկնաբանում։ Փաստորեն, զեկույցը տարածվում է 1992 թվականից սկսած ժամանակաշրջանի վրա։ Այստեղ կա ամեն բան՝ անեքսիայի, օկուպացիայի, թալանի, ռեսուրսների ապօրինի շահագործման, ապօրինի բնակեցման և այլ մեղադրանքներ։ Ադրբեջանի իշխանությունների հետևից նրանց վարձած բրիտանացի իրավաբանները հաստատում են տարածքների «կերպարանափոխումը», բնակեցումը։ Տարօրինակ է, բայց Լեյլա Աբդուլաևան խոսում է «երկրի երեսից ջնջված քաղաքների» մասին։ Ուրեմն՝ բնակեցո՞ւմ, թե՞ երկրի երեսից քաղաքների վերացում։

Այս երկու պնդումները հերքվել են Ադրբեջանի նախագահի կողմից (և զեկույցում նույնպես այդ մասին կա), բազմաթիվ տեսահոլովակներով այն մասին, որ այժմ Ադրբեջանի օկուպացրած տարածքներում տնտեսական գործունեություն չի իրականացվել, իսկ պատերազմի ժամանակ ավերված ադրբեջանական բնակավայրերը մնացել են ավերակ վիճակում, որին նույնպես հղում են կատարում հաշվետվության հեղինակները։ Սա փաստել է ԵԱՀԿ ՄԽ առաքելությունը, որին նույնպես հղում են կատարում հաշվետվության հեղինակները։ Հիշեցնենք, որ առաքելությունն այցելել էր այն ժամանակ Լեռնային Ղարաբաղի վերահսկողության տակ գտնվող անվտանգության գոտու տարածքներ Ադրբեջանի պնդմամբ, և փաստել Բաքվի բացարձակ անհիմն մեղադրանքները։

Այս խորագրի վերջին նյութերը