Աշխարհ

17.09.2021 22:20


Գիտնականները սուրճի և շաքարավազի գլոբալ դեֆիցիտ են կանխատեսում

Գիտնականները սուրճի և շաքարավազի գլոբալ դեֆիցիտ են կանխատեսում

21-րդ դարի վերջին կլիմայի փոփոխության պայմաններում մարդկությունը կարող է բախվել սուրճի և շաքարավազի խիստ պակասի: Այս մասին ասվում է Ստոկհոլմի շրջակա միջավայրի ինստիտուտի գիտնականների զեկույցում:

Ըստ գիտնականների կանխատեսումների՝ աշխարհում երկարաժամկետ հեռանկարում (2070- 2099 թվականներն ընկած ժամանակահատվածում) եգիպտացորենի արտադրությունը կարող է նվազել մոտ 27.2 տոկոսով, բրնձինը` 8.1 տոկոսով, սոյայինը` 7.2 տոկոսով: Ամենավատ ցուցանիշը եղեգինն է՝ ակնկալվում է 58.5 տոկոսով անկում, իսկ սուրճի արտադրությունը կարող է նվազել 45.2 տոկոսով: Ցորենն ունի ամենալավատեսական ցուցանիշները. դրա ծավալները կարող են աճել 13.9 տոկոսով:

Գյուղատնտեսությունը կլիմայի փոփոխությունից առավել կախված ոլորտներից մեկն է, ասվում է զեկույցում: Ընդ որում, ռիսկերի են ենթարկվում ոչ միայն զարգացող, այլև ավելի հարուստ երկրները: ԱՄՆ-ը, Չինաստանը և Բրազիլիան կլիմայական ռիսկերի հիմնական աղբյուրներն են, և դա կարող է հատկապես արտացոլվել ներմուծող երկրներում: Օրինակները ներառում են Կենտրոնական և Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի երկրները, որոնք կախված են ԱՄՆ-ից իրականացվող ներմուծումներից: Բացի այդ, խոսքը վերաբերում է Ասիայի և Աֆրիկայի պետություններին, որոնք մթերքներ են ներմուծում Չինաստանից: Խոցելի կլինեն նաև զարգացող փոքր կղզային երկրները:

«Ռուսաստանը, որն, ընդհակառակը, հումքային ապրանքների խոշոր արտահանող է, կլիմայի փոփոխության հետ կապված՝ կարող է բախվել գյուղատնտեսական արտադրության աճի՝ ներառյալ եգիպտացորենի, սոյայի և բրնձի արտադրության»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը