Քաղաքական

17.09.2021 10:13


Դատական գործերի տեղատարափ՝ ընդդեմ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության․ «Ժողովուրդ»

Դատական գործերի տեղատարափ՝ ընդդեմ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության․ «Ժողովուրդ»

«Պաշտոնատար անձանց հարազատները պատերազմ են հայտարարել ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությանը: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ չորս տասնյակից ավելի պաշտոնատար անձանց հարազատները թույլ չեն տալիս դատախազության համապատասխան վարչությանը ուսումնասիրություն սկսել իրենց գույքի առնչությամբ: Ասել է թե՝ առաջիկայում դատական գործերի տեղատարափ է սկսվելու:

Ի դեպ, ArmLur.am-ը գրել էր, որ առաջին հայցը ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լյովա Սարգսյանի զավակները՝ Անի Սարգսյանը և Նարեկ Սարգսյանն են նախաձեռնել, դատի են տվել ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությանը: Վերջիններս պահանջում են վարչության դատախազ Տ.Դավթյանի կողմից 2020թ. հոկտեմբերի 7-ին կայացված, հայցվորին պատկանող գույքի առնչությամբ «Ուսումնասիրություն սկսելու մասին» որոշումը վերացնել:

Ինչպես հայտնի է, դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը, որի ղեկավարը արդարադատության նախկին փոխնախարար Սրբուհի Գալյանն է, պետք է զբաղվի ապօրինի գույք ունեցող պաշտոնյաների բացահայտմամբ, սակայն արդյունքների փոխարեն դատական հայցերի շարան է ստացել»,-գրում է թերթը։

Այս խորագրի վերջին նյութերը