Լրահոս

16.09.2021 21:45


Մահվան ելքով վրաերթ կատարած վարորդը ներկայացել է ոստիկանություն

Մահվան ելքով վրաերթ կատարած վարորդը ներկայացել է ոստիկանություն

Սեպտեմբերի 14-ին, ժամը 19.40-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 64-րդ կմ-ին անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 65-ամյա Մանյակ Գալստյանին և հեռացել դեպքի վայրից: Մանյակ Գալստյանը հիվանդանոցում մահացել էր:

Ոստիկանության Սևանի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ սեպտեմբերի 16-ին բաժին է ներկայացել Երևանի բնակիչ, 60-ամյա մի տղամարդ և խոստովանել է, որ սեպտեմբերի 14-ին Երևան-Իջևան ճանապարհին ինքն է իր վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի ենթարկել Մանյակ Գալստյանին:

Հարուցվել է քրեական գործ։

Կատարվում է նախաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը