Աշխարհ

16.09.2021 14:57


«Իրադրությունը ՀԱՊԿ պատասխանատվության գոտում ռիսկեր է պարունակում մեր երկրների անվտանգության համար». Պուտին

«Իրադրությունը ՀԱՊԿ պատասխանատվության գոտում ռիսկեր է պարունակում մեր երկրների անվտանգության համար». Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, տեսակապի միջոցով հանդես գալով ՀԱՊԿ-ի գագաթնաժողովում, որն անցկացվում է Դուշանբեում, ընդգծել է, որ իրադրությունը ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում և կազմակերպության անդամ պետությունների արտաքին սահմաններին ոչ թե պարզապես անկայուն Է, այլև նոր մարտահրավերներ և ռիսկեր է պարունակում երկրների անվտանգության համար, գրում է ՌԻԱ Նովոստին:

«Ինչպես արդեն նշվել է, իրադրությունը ՀԱՊԿ պատասխանատավության գոտում և անդամ պետությունների արտաքին սահմաններին ոչ միայն կայուն չէ, այլև նոր, իսկապես սուր մարտահրավերներ և ռիսկեր է կրում մեր երկրների անվտանգության համար»,-ասել է նա ՀԱՊԿ գագաթաժողովում։

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ ղեկավարները Դուշանբեում կայացած նիստում հաստատել են Արագ արձագանքման հավաքական ուժերին ժամանակակից զենքով զինելու ծրագիրը, հետևում է գագաթնաժողովի ավարտին ընդունված հռչակագրի տեքստից:

Նրանք նաև համաձայնագիր են ստորագրել, որը նախատեսում է ռազմական ոստիկանության, ռազմական հետախուզության, զինվորական դատախազության և դատարանների ստեղծում:

Բացի այդ, կազմակերպության անդամները, Աֆղանստանում տիրող իրավիճակի ֆոնին, հստակեցրել են Կենտրոնական Ասիայում զորակազմի օպերատիվ տեղակայման ծրագիրը: Նրանք խոստացել են քայլեր ձեռնարկել հարավային սահմանները պաշտպանելու համար:

ՀԱՊԿ-ն ներառում է հինգ երկիր՝ Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը: Հավաքական անվտանգության խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա այս տարեվերջին՝ Երևանում:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը