Մեկնաբանություն

16.09.2021 14:15


Նիկոլի անսահման անբարոյականությունը

Նիկոլի անսահման անբարոյականությունը

Երեկվա հարց ու պատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը քաղաքական անբարոյականության մաստեր–կլաս ցույց տվեց։ Նրան ձայնակցեց Ալեն Սիմոնյանը։

Անբարոյականությունը դրսևորվեց գերիների թեմայով։ Ալենն ու Նիկոլը մուննաթ էին գալիս պատգամավորների և անուղղակիորեն նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի վրա, այն բանի համար, որ վերջինս մանրամասներ է հրապարակել այն մասին, թե ինչպես են ադրբեջանական բանտում տանջում ու նվաստացնում հայ գերիներին։

Նիկոլին ու Ալենին դուր չի գալիս նաև այն, որ պատգամավորներն ԱԺ ամբիոնից հնչեցնում են գերիների տանջանքների մասին։ Բայց սա դեռ մի կողմ։

Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին պետական այլ կառույցներն են այդ ինֆորմացիաների մեծ մասը տրամադրել, բայց իրենք այդ մասին չեն խոսում։ Փաստորեն ստացվում է, որ երբ Նիկոլը նախընտրական փուլում հայտարարում էր, թե բա թող գերիները 1–2 ամիս դիմանան «հանուն հայրենիքի» (իրականում նկատի ուներ՝ հանուն իր իշխանության ու դրա վերարտադրության), շատ լավ գիտեր, թե նրանք ինչ կտտանքների են ենթարկվում Բաքվում։

Նիկոլի ասած 1–2 ամիսը վաղուց անցել է, բայց նրան դա չի հուզում, այլ հուզում է այն, որ բարձրաձայնվում է գերիների վատ վիճակի մասին։ Նիկոլը գիտի, թե ինչ օրի են մեր գերիները, բայց առաջարկում է նրանց սպասել, իսկ մյուսներին էլ՝ չխոսել խնդիրների մասին։ Սա տիեզերական մասշտաբի անբարոյականություն է։

Ու եթե մեր ժողովուրդն ու քաղաքական վերնախավը հանդուրժում են այս անբարոյականությունը, ուրեմն մենք իրավունք չունենք պետություն ունենալ։

Նիկոլի գոյությունը պետական կառավարման համակարգում բոլորիս դատավճիռն է։ Կա՛մ նա կվռնդվի, կա՛մ քարտեզի վրայից կվռնդվի Հայաստանը։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը