Քաղաքական

16.09.2021 14:11


Իրանական բեռնատարների վարորդները սպառնում են փակել Որոտանի մոտ գտնվող ճանապարհը

Իրանական բեռնատարների վարորդները սպառնում են փակել Որոտանի մոտ գտնվող ճանապարհը

Կապան–Գորիս ճանապարհին «գերի" մնացած իրանական բեռնատարների վարորդները սպառնում են փակել ճանապարհը, որովհետև ադրբեջանական անցակետն անցնելու համար նրանցից գումար են պահանջում։

Վարորդներից մեկը, որի անունը Ամիր է, Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ արդեն երեք օր է` կանգնած են Որոտանի մոտ և չեն կարողանում անցնել, քանի որ ադրբեջանցիներին վճարելու գումար չունեն։

Ամիրը, որն արդեն վճարել է Մեղրիի հայկական մաքսակետում, զարմանում է, թե ինչու պիտի նորից վճարի։ Որպեսզի բենզատարն անցնի, ադրբեջանցիները 350 դոլար են պահանջում։

Վարորդները սպառնում են փակել ճանապարհը, եթե 1-2 ժամվա ընթացքում հարցը չլուծվի։ Այս տարածքում արդեն մոտ 50 իրանական բեռնատար է կուտակվել։

Այս խորագրի վերջին նյութերը