Լրահոս

16.09.2021 13:50


Գյումրիում՝ «Ալեքս ընդ հոլդինգ» ՍՊԸ-ի տարածքում հայտնաբերվել է տղամարդու դի

Գյումրիում՝ «Ալեքս ընդ հոլդինգ» ՍՊԸ-ի տարածքում հայտնաբերվել է տղամարդու դի

Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 10։45-ի սահմաններում Գյումրի քաղաքի ոստիկանության Կումայրիի բաժին ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Հացիկի խճուղի 6/1 հասցեում տղամարդու դի կա։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները նշված հասցեում՝ Volvo մակնիշի կիսակցորդիչով բեռնատարի մոտ, հայտնաբերել են տղամարդու դի և տեղում պարզել են, որ մահացածը Արարատի մարզի բնակիչ՝ 44-ամյա Արմեն Մուրադյանն էր։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինս բեռնատարի տակ աշխատանքներ էր կատարում, ինչի ժամանակ անզգուշաբար ինչ-որ իր է ընկել նրա վրա, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։

Փաստի առթիվ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։

Նշված տարածքը պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր, գործարար, «Լֆիկ Սամո» մականվամբ Սամվել Ալեքսանյանին, իսկ տարածքը «Ալեքս ընդ Հոլդինգ» ՍՊԸ-ի տարածքն է։

Պարզվել է, որ տեղի ունեցածը ոչ թե ճանապարհատրանսպորտային պատահար է, այլ դժբախտ պատահար։

Այս խորագրի վերջին նյութերը