Քաղաքական

16.09.2021 13:07


Իրանական մի քանի տասնյակ բեռնատարներ կուտակվել են Սիսիանի մոտ

Իրանական մի քանի տասնյակ բեռնատարներ կուտակվել են Սիսիանի մոտ

Իրանական մի քանի տասնյակ բեռնատարներ Սիսիանի մոտ են. չեն կարողացել ադրբեջանցիների պահանջած գումարը վճարել: Այդ մասին հայտնում է Sputnik Армения-ն: Բեռնատարներից մեկի վարորդը գործակալության հետ զրույցում պատմել է, որ ադրբեջանական անցակետով անցնելիս իրենից պահանջել են 360 դոլար: Նա այդքան գումար չուներ։ Ադրբեջանցիները նրան բաց են թողել այն պայմանով, որ նա պետք է վերադարձից հետո վճարի։ Սակայն հիմա էլ փող չունի։ Նման իրավիճակում, նրա խոսքով, հայտնվել են նաև այլ վարորդներ։ Նրանք չգիտեն, թե ինչ անել, քանի որ նրանց վերադարձի այլ ճանապարհ չկա։

Այս խորագրի վերջին նյութերը