Քաղաքական

16.09.2021 12:44


Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանն իր աշխատակազմի աշխատակիցների հետ այս պահին հրավիրվել է ոստիկանություն. պարզաբանում

Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանն իր աշխատակազմի աշխատակիցների հետ այս պահին հրավիրվել է ոստիկանություն. պարզաբանում

Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանն իր աշխատակազմի աշխատակիցների հետ այս պահին հրավիրվել է ոստիկանություն, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը։

«Ակցիայի շրջանակում զրուցելու, խորհրդակցելու նպատակով են հրավիրվել։ Այս պահին ինքը մենակ չէ ոստիկանական բաժանմունքում»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի բնակիչներն այսօր առավոտյան փակել էին Վարդենիս-Սոթք ճանապարհը՝ կտրականապես դեմ արտահայտվելով համայնքների խոշորացմանը և պնդելով, որ կառավարությունն առաջին հերթին պետք է լուծի իրենց անվտանգային խնդիրները։

Գեղամասար համայնքի ղեկավարը լրագրողներին հայտնել էր, որ տեղյակ է՝ ուզում են իրեն էլ ձերբակալել։

«Ինձ հենց Գնել Սանոսյանն ասել է՝ խոստանում եմ, դու դատվելու ես, համայնքը ցրելու եմ»,-ասել էր Հակոբ Ավետյանը։

Այս խորագրի վերջին նյութերը