Այս պահին Նիկոլ Փաշինայնն ու Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Տաջիկստանի Հանրապետության մայրաքաղաք Դուշանբեում մասնակցում են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին։ Հանդիպումից արդեն լուսանկարներ են տարածվել, որտեղ երևում է, որ Արմեն Գրիգորյանի առջև դրված ՀՀ պետական դրոշի թարս են տեղադրել՝ գույների նարնջագույն, կապույտ, կարմիր հերթականությամբ։ Գույների այսպիսի հերթականությամբ, հիշեցնենք, Կոլումբիայի դրոշն է։ Եվ Արմեն Գրիգորյանը, բնականաբար, որևէ քայլ չի ձեռնարկել՝ ուղղելու մեր դրոշը, որ այն գույների ճիշտ հերթականությամբ լինի։ Կամ էլ երևի գլխի չի ընկել, որ դրոշը սխալ է դրված։
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Հայաստանում էլ ՀՀ պաշտպանության նախարարությունը Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի և Արցախում հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով տեղակայված ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի հանդիպման ժամանակ Ռուսաստանի պետական դրոշն էին թարս տեղադրել։ ՀԱՊԿ նիստում մեր դրոշը թարս տեղադրելը, հավանաբար, մեր կողմից ռուսական դրոշի թարս տեղադրման պատասխանն է։
Ինչո՞ւ են ՀԱՊԿ նիստում ՀՀ դրոշը թարս տեղադրել

Աղբյուրը՝ hraparak.am