Տնտեսական

16.09.2021 11:20


200 հազար դրամ պետտուրք և մինչև յոթ տարեկան մեքենաներ․ փոփոխություններ տաքսի ծառայությունների ոլորտում

200 հազար դրամ պետտուրք և մինչև յոթ տարեկան մեքենաներ․ փոփոխություններ տաքսի ծառայությունների ոլորտում

Կառավարությունն այսօրվա նիստում չզեկուցվող հարցերի ցանկում ընդգրկել է նախագծերի մի փաթեթ, որն ընդունելու դեպքում որոշակի փոփոխություններ են մտցվելու օդանավակայանում տաքսի ծառայություններ մատուցելու կարգի, լիցենզիայի և տարեկան վճարվող պետտուրքի մասով։

Ըստ այդմ՝ «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքի փոփոխությամբ սահմանում է`

ա) Օդանավակայանների տարածքի տաքսու կայանատեղերից ծառայություն կարող են մատուցել միայն «Ա» տիպի լիցենզիա ունեցող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը:

բ) Օդանավակայանների տարածքներում տաքսի ծառայությունների մատուցումն իրականացվում է տաքսու կայանատեղերից, կամ տրանսպորտային միջոցների կանգառի համար նախատեսված վայրերից՝ ուղևորների կողմից իրականացված պատվերներով:

գ) Օդանավակայանի տաքսի ծառայության լիցենզիա տրվում է միայն այն կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին, որոնք ունեն մինչև յոթ տարեկան, սպիտակ հիմնագույնի, գործարանային վառելիքային համակարգով շահագործվող, «Աէրոտաքսի» գրառմամբ և տաքսու շախմատաձև տարբերանշանով արտաքին և ներքին կահավորում ունեցող ավտոմոբիլներ:

դ) Օդանավակայանների տարածքներում տաքսի ծառայությունների մատուցումն իրականացվում է տաքսու կայանատեղերից, կամ տրանսպորտային միջոցների կանգառի համար նախատեսված վայրերից՝ ուղևորների կողմից իրականացված պատվերներով:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենքում նախատեսված փոփոխությամբ էլ սահմանվում է՝ առանց օդանավակայանի տաքսի ծառայության լիցենզիայի օդանավակայանների տարածքի տաքսու կայանատեղերից տաքսի ծառայություններ մատուցելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով (50 հազար ՀՀ դրամ)։

Իսկ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարված փոփոխությամբ էլ գործադիրը նախատեսում է տարեկան 200 հազար դրամ պետտուրք սահմանել անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների կողմից օդանավակայանների տաքսի ծառայություն կազմակերպելու համար։

Աղբյուրը՝ hraparak.am

Այս խորագրի վերջին նյութերը