Ինչպես հայտնի է, Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել Գորիս–Կապան ճանապարհահատվածի 21–կիլոմետրանոց մասը։ Նիկոլ Փաշինյանն այն հանձնել է «բանավոր փոխըմբռնման» արդյունքում։
Այդ ճանապարհահատվածը միջպետական է և մեզ Իրանի հետ կապող միակ ուղին, որտեղով կարող են ծանրաքաշ բեռնատարներ անցնել։
Որոտան–Շուռնուխ հատվածում ադրբեջանցիներն այնքան են լկտիացել, որ իրանական բեռնատարներից արդեն մաքսատուրք են գանձում։ Դրանից առաջ նրանք ընդհանրապես փակել էին ճանապարհի այդ մասը և միայն ոստիկանական կետեր դնելուց հետո բացեցին։ Իսկ երեկ արդեն ադրբեջանցիները ձերբակալել ու անհայտ ուղղությամբ են տարել բեռնատարների իրանցի երկու վարորդների։ Պաշտոնական Երևանը քար լռություն է պահպանում։ Ավելի ճիշտ՝ արդարացնում ու հիմնավորում է ադրբեջանցիների գործողությունները, թե բա Սովետական Ադրբեջանի քարտեզներով դա Ադրբեջանի տարածքն է։
Կառավարության անդամների հետ խորհրդարանում կայացած հարց ու պատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը բազմաթիվ ինքնախոստովանական պատասխաններ տվեց այս թեմայով։
Ըստ Նիկոլի՝
–Որոտան–Շուռնուխ հատվածում ադրբեջանցիների ներկայությունը լեգիտիմ է, քանզի իրենք կանգնած են սովետական Ադրբեջանի տարածքում,
–Գորիս–Կապան ճանապարհահատվածի վրա իրանցի բեռնատարներից ադրբեջանցիների գանձած մաքսատուրքը լեգիտիմ է, քանզի դա իրենց տարածքն է և տրանզիտի համար նրանք կարող են փող վերցնել,
–պաշտոնական Երևանը չի երաշխավորում Իրանի քաղաքացիների, մասնավորապես՝ բեռնատարի վարորդների անվտանգությունը և ըստ այդմ՝ կոչ է անում բեռնատարներով չգնալ Իրանից դեպի Արցախ, քանզի հետդարձի ճանապարհին նրանց կարող են ձերբակալել,
–Ադրբեջանն ամբողջությամբ վերահսկում է Իրան–Արցախ ճանապարհահատվածը և դրա իրավունքը մեր թշնամին ունի,
–ինքը հանձնել և հանձնելու է հայկական տարածքները՝ հանուն «խաղաղության դարաշրջանի»,
–ՀՀ–ն ձեռքերը, փաստացի, լվացել է սեփական սահմանների անվտանգությունն ապահովելու գործում և ապավինում է այլ երկրի, մասնավորապես՝ ՌԴ–ի ուժերին,
–ինքը չի կարող երաշխավորել անվտանգ ու ապահով կյանք Արցախի ու Հայաստանի որոշ բնակավայրերի մասով, բայց փորձելու է ամեն ինչ անել, որ անվտանգ ու ապահով լինի, թե որքանով դա կստացվի, այլ հարց է,
–Ադրբեջանի հետ Գորիս–Կապան ճանապարհահատվածի 21–կիլոմետրանոց հատվածում դե ֆակտո ու արդեն դե յուրե (պաշտոնական Երևանը ներկայացնող թիվ մեկ պաշտոնյայի ու իշխանական պատգամավորների շուրթերով) տեղի է ունեցել սահմանագծում և սահմանազատում՝ հօգուտ Ադրբեջանի։
Սրա՛նք էին Նիկոլի ինքնախոստովանական պատասխանների մի մասը խորհրդարանում։
Նիկոլ Փաշինյանի ինքնախոստովանական պատասխանները

Կորյուն Մանուկյան