Լրահոս

16.09.2021 11:13


21 մահ` մեկ օրում․ կորոնավիրուսով վարակվելու 764 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

21 մահ` մեկ օրում․ կորոնավիրուսով վարակվելու 764 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում սեպտեմբերի 16-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 764 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 251 323-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 19 քաղաքացի:

Նախօրեին գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք։

Ընդհանուր առմամբ մեկ օրում մահացել է 21 մարդ։ Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 6258-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 506 է, ընդհանուր առողջացածներինը՝ 234 416, փաստացի բուժվողներինը՝ 10 649։ Մեկ օրում արվել է 6049 թեստ, ընդհանուր առմամբ արվել է 1 633 587 թեստ:

Այս խորագրի վերջին նյութերը