Իշխանությունը փաստացի արդարացնում է Ադրբեջանի հանցագործ պահվածքը․ «Փաստ»
«Պատերազմից հետո Հայաստանի ու Արցախի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները շարունակվում են։ Քիչ չէ, որ Բաքուն հրաժարվում է կատարել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները և հանձնել իր մոտ պահվող գերիներին, դրան զուգահեռ հակառակորդի զորամիավորումները ներխուժել են Հայաստանի ինքնիշխան տարածք ու չեն ցանկանում հեռանալ։ Իսկ Հայաստանի իշխանությունների կողմից որևէ կոշտ հակադարձման չհանդիպելուց հետո ադրբեջանցիներն անցել են Հայաստանի անվտանգությանը սպառնացող ու քաղաքացիների բնականոն կյանքը խոչընդոտող քայլերի իրականացմանը։
Օրինակ՝ փակում են Սիսիան-Գորիս ճանապարհը, հետո այդ ճանապարհի վրա ոստիկանական անցակետ տեղադրում։ Սակայն տեղի ունեցողն իշխանությունների համար, կարծես, նորմալ, բնականոն ընթացք է։ Այլապես ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը չէր հայտարարի, թե թշնամին ոստիկանական հենակետ է դրել «սովետական Ադրբեջանի տարածքի» մեջ։ Եվ զարմանալին այն է, որ Աղաջանյանն իր տեսակետը հիմնավորելու նպատակով վկայակոչում է խորհրդային քարտեզը՝ «ձեռքի հետ» հիշատակելով Հայաստանի տեղանունների ադրբեջանական «տարբերակը»։
Նույն տրամաբանության մեջ է տեղավորվում նաև այն, որ կառավարության նիստի ժամանակ Փաշինյանն իր ելույթում ներկայացրեց Սյունիքով անցնող ճանապարհահատվածի բնակավայրերի ադրբեջանական անվանումները։ Դրանից հետո ԱԺ նիստերի ժամանակ իշխանական պատգամավորներն, ըստ էության, ձայնակցում են Փաշինյանին՝ դրանով հիմք ստեղծելով, որ Ադրբեջանը լեգիտիմացնի իր զինված ուժերի և ոստիկանական կետի տեղակայությունը Սյունիքում։
Կամ՝ ԱԱԾ-ն հայտարարում է, թե ադրբեջանցիներն իրենց տարածքում են «պոստ» դրել (այսինքն, ստացվում է՝ իրավունք ունեն հարկ պահանջել այդտեղով անցնող մեքենաներից): Փաշինյանի անձնական պատգամավորներից մեկն էլ ասում է՝ դե, եթե ԱԱԾ-ն ասում է, ուրեմն, հիմք ունի: Որպես ամփոփում՝ երեկ Նիկոլ Փաշինյանն ամբողջ ուժով ապացուցում էր, որ «այդ կետերը Հայաստանի տարածքից դուրս են»: Փաստացի, մարդը միայնակ սահմանազատում ու սահմանագծում է իրականացնում: Այդպիսով, Ադրբեջանը միջազգային հանրությանը կարող է ներկայացնել, թե ինքը ոչ մի ագրեսիա էլ չի ձեռնարկել, և նույնիսկ Հայաստանի իշխանություններն են ճանաչում, որ այդ տարածքները «սովետական քարտեզներով» իրենց են պատկանում, և անգամ այդ հատվածներն ադրբեջանական անվանումներով են ներկայացնում։
ՀՀ այս պահի իշխանությունների կողմից հակառակորդի ագրեսիվ և անօրինական գործողությունների արդարացումը ավելի վատ հետևանքներ կարող է ունենալ։ Օրինակ՝ առաջիկայում էլ ադրբեջանցիները կարող են դիվերսիոն գործողություն իրականացնել ու, ասենք, խորհրդային ժամանակներում իրենց պատկանած անկլավներից մեկում հենակետ տեղակայել։ Հետո ի՞նչ, իշխանությունները հայտարարելու են, թե այդ անկլավները ժամանակին Խորհրդային Ադրբեջանի կազմո՞ւմ են եղել։ Չնայած, այսքանից հետո իշխանություններից ամեն ինչ էլ սպասելի է, նույնիսկ վատթարագույնը։ Իշխանությունների այսպիսի պահվածքի մասին է վկայում նաև այն, որ երբ ընդդիմադիր պատգամավորներից մեկը ԱԺ ամբիոնից ներկայացրեց ՄԻՊ-ի զեկույցում տեղ գտած՝ հայ գերիների խոշտանգումների մասին նկարագրությունները, ԱԺ նախագահը դրանք անվանեց հնարված տեսարաններ։
Պարզ է, չէ՞, որ ՄԻՊ-ի զեկույցը օդից վերցված չէ, այն կազմվել է համապատասխան փաստական հիմքերն ի նկատի ունենալու արդյունքում։ Եվ ներկայացված ծայրաստիճան խոշտանգումների պարագայում հատուկ անհրաժեշտություն է, որ հայ գերիների իրավունքների խախտման հետ կապված Ադրբեջանի նկատմամբ միջազգային իրավական գործընթաց սկսվի։ Ավելին, ՄԻՊ-ի ներկայացրած փաստերը առավելագույնս պետք է ներկայացվեն միջազգային տարբեր շրջանակներին, որպեսզի միջազգային հանրությունը ճնշում գործադրի Ադրբեջանի վրա գերիներին բաց թողնելու հարցում։
Սակայն գերիներին խոշտանգելու հարցը բարձրացնելու խնդրում իշխանությունները, կարծես, լռության ուխտ են պահում, ավելին՝ խոշտանգումների մասին նկարագրությունները որակում են հորինված՝ «կանաչ լույս» վառելով ադրբեջանցիների համար։ Արդյունքում ստացվում է, որ իշխանականները, հակադարձելով ընդդիմադիր պատգամավորներին, փաստացի արդարացնում են Ադրբեջանի հանցագործ պահվածքը։ Իսկ հասարակությունը, իրար կողք դնելով իշխանությունների հաջորդական քայլերը, կարող է եզրակացնել, թե այսքանից հետո որքանո՞վ են արժանահավատ ՔՊ-ականների պաթետիկ հայտարարությունները «հայանպաստ լուծումների» մասին»,-գրում է թերթը։