Քաղաքական

16.09.2021 09:03


Դուշանբե չմեկնելու մասին Արարատ Միրզոյանի բացատրությունն ԱԳՆ-ում ծիծաղ է հարուցել, այն որակում են փնթի և անհիմն․ «Հրապարակ»

Դուշանբե չմեկնելու մասին Արարատ Միրզոյանի բացատրությունն ԱԳՆ-ում ծիծաղ է հարուցել, այն որակում են փնթի և անհիմն․ «Հրապարակ»

«ՀԱՊԿ արտգործնախարարների, պաշտպանության նախարարների և ԱԽ քարտուղարների համատեղ նիստին երեկ Հայաստանից մասնակցում էր ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Եթե պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը մի քանի օր է՝ Ռուսաստանում է և մեր սահմանային լարվածության հարցերով այնպիսի կարևոր բանակցությունների մեջ է, որ անգամ մոր մահը չի ստիպել նրան հրատապ վերադառնալ, ապա անհասկանալի է Արարատ Միրզոյանի բացակայությունն այս միջոցառումներից։ Երեկ ԱԳՆ մամուլի խոսնակը լրագրողներին փոխանցել էր, թե Միրզոյանն օդանավի անսարքության պատճառով չի մեկնել Դուշանբե։ Այս բացատրությունն ԱԳՆ-ում ծիծաղ էր հարուցել՝ այն որակում էին փնթի և անհիմն:

«Ի՞նչ օդանավով պետք է մեկներ՝ առաջին բորտո՞վ, իսկ Արմեն Գրիգորյանն ինչպե՞ս է մեկնել։ Նույնիսկ եթե օդանավը փչացած է, կարող էր օդանավ վարձել, սովորական չվերթով մեկնել»։ Իսկ թե որն է չմեկնելու իրական պատճառը, ենթադրում են. «Հավանաբար, ավելի կարևոր՝ եվրոպական պաշտոնյաների հետ հանդիպման օրակարգ ուներ, դրա համար չմեկնեց»։

Նշենք, որ երեկ Միրզոյանը հանդիպել է Սլովակիայի արտաքին և եվրոպական գործերի նախարար Իվան Կորչոկի, մեկ օր առաջ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Ստեֆան Վիսկոնտիի և Ֆրանսիայի ԱԳՆ մայրցամաքային Եվրոպայի դեպարտամենտի փոխտնօրենի հետ: Նշենք, որ ՀԱՊԿ երեկվա նիստին քննարկվել է Աֆղանստանի շուրջ առկա իրավիճակը, հայտարարվել է, որ կազմակերպությունը, ըստ մարտահրավերների, անհրաժեշտ օգնություն կցուցաբերի անդամ Տաջիկստանին՝ սահմանների պաշտպանության հարցում»,-գրում է թերթը։

Այս խորագրի վերջին նյութերը