Աշխարհ

15.09.2021 20:20


Ադրբեջանը բացահայտ դեմարշ է սկսել Իրանի դեմ. Ադրբեջանի ՆԳՆ-ն հաստատում է երկու վարորդների ձերբակալությունը

Ադրբեջանը բացահայտ դեմարշ է սկսել Իրանի դեմ. Ադրբեջանի ՆԳՆ-ն հաստատում է երկու վարորդների ձերբակալությունը

Ադրբեջանը հաստատել է իրանական բեռնատարների երկու վարորդների ձերբակալությունը:

Ինչպես հայտնում է haqqin.az-ը, ՆԳՆ մամուլի ծառայության ղեկավար Էհսան Զախիդովն ասել է, որ ձերբակալված վարորդները անօրինական կերպով մուտք են գործել Ադրբեջանի տարածք․ «Ավտոմեքենաները, որոնք Հայաստանով անօրինական անցել են Ադրբեջանի տարածք, կանգնեցվել են ՆԳՆ, մաքսային պետական կոմիտեի եւ պետական սահմանային ծառայության աշխատակիցների կողմից: Այդ մեքենաների վարորդների նկատմամբ համապատասխան միջոցներ կձեռնարկվեն՝ Ադրբեջանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան»:

Հիշեցնենք, որ խոսքը Հայաստանի Սյունիքի մարզի տարածքում ադրբեջանական ոստիկանական անցակետի տեղադրման մասին է: Սակայն որոշ հատվածներ Ադրբեջանը համարում է «իրենը», իսկ Հայաստանի իշխանություններն իրենց համաձայնությունն են տվել հարցի այս ձեւակերպման հետ:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը