Քաղաքական

15.09.2021 17:40


Երկրորդ նախագահի գրասենյակը զբաղվում է նրա Ռուսաստան նախատեսվող այցի կազմակերպմամբ

Երկրորդ նախագահի գրասենյակը զբաղվում է նրա Ռուսաստան նախատեսվող այցի կազմակերպմամբ

Օրերս տեղեկություն տարածվեց, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրավիրվել է Ռուսաստանի Դաշնություն՝ քաղաքական քննարկումների։ Տեղեկությունը հաստատել էր երկրորդ նախագահի գրասենյակը, նշելով որ այցը նախատեսվում է արդեն այս շաբաթվա վերջում։

Ե՞րբ է սպասվում նախագահ Քոչարյանի այցը Ռուսաստանի Դաշնություն և արդյո՞ք հաղթահարված են իրավական խոչընդոտները»,-դիմեցինք Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանին։

«Իրավական հարցերի հետ կապված կխնդրեմ դիմեք պաշտպանական խմբին։ Երկրորդ նախագահի գրասենյակը զաբաղվում է Ռուսաստանի Դաշնություն նախատեսվող այցի կազմակերպմամբ՝ ըստ նախանշած ժամկետների»,-պատասխանեց Բագրատ Միկոյանը։

Աղբյուրը` news.am

Այս խորագրի վերջին նյութերը