Աշխարհ

15.09.2021 22:40


Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան ի զորու չէ դիմագրավել փախստականների նոր ալիքին

Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան ի զորու չէ դիմագրավել փախստականների նոր ալիքին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի հետ։ Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Թուրքիա-Գերմանիա հարաբերությունները և տարածաշրջանային հարցերը։

Թուրքիայի նախագահի աշխատակազմի հասարակության հետ կապերի վարչության տեղեկացմամբ՝ Էրդողանը նշել է, որ Գերմանիան և Թուրքիան՝ որպես ՆԱՏՕ-ական դաշնակիցներ, համերաշխություն և համակարգվածություն են դրսևորել Աֆղանստանից տարհանվելիս և անհրաժեշտ է նույն կերպ վարվել նաև այս ճգնաժամային շրջանում, որի միջով անցնում է Աֆղանստանը։

Ըստ Էրդողանի՝ ոչ ոք չի ցանկանում, որ Աֆղանստանի դեպքում ևս կրկնվի այն, ինչ տեղի ունեցավ 2015թ․ սիրիացի փախստականների ալիքի ժամանակ։ Ընդգծել է, որ Թուրքիան իր վրա նոր միգրացիոն բեռ վերցնելու հնարավորություն չունի։

Կողմերը քննարկել են նաև Թուրքիա-ԵՄ հարաբերությունները։ Էրդողանը նշել է, որ ԵՄ-ն պիտի քայլեր ձեռնարկի այնպիսի հարցերում է, ինչպիսին է, օրինակ, վիզայի ազատականացումը Թուրքիայի քաղաքացիների համար։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը