Աշխարհ

15.09.2021 21:15


Եվրոպայում գազի գինն առաջին անգամ հասել է հազար խորանարդ մետրը 880 դոլարի

Եվրոպայում գազի գինն առաջին անգամ հասել է հազար խորանարդ մետրը 880 դոլարի

Եվրոպայում գազի գինն առաջին անգամ հասել է հազար խորանարդ մետրը 880 դոլարի։ Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով ICE բորսայի տվյալներին։

Այսպիսով, հոկտեմբերյան ֆյուչերսի արժեքը առավոտյան ավելացել է 10 տոկոսով։

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Եվրոպայում գազի գինը սեպտեմբերի 15-ի առավոտյան ռեկորդ է սահմանել։ Սկզբում գազի արժեքը գերազանցել է հազար խորանարդ մետրը 840 դոլարը, հետագայում՝ 850 դոլարը։

Նախօրեին Ազգային էներգետիկական անվտանգության ֆոնդի տնօրեն Կոնստանտին Սիմոնովը հայտարարել էր, որ գազի գինը Եվրոպայում կարող է հասնել հազար խորանարդ մետրը 1000 դոլարի։ Նրա խոսքով՝ գազի գները Եվրոպայում աճում են հիմնականում եղանակային, հեղոuկացված բնական գազի մատակարարումների կրճատման, պահեստարաններում ջեռուցման սեզոնի շեմին գազի անբավարարության պատճառներով։ Սակայն գների աճին նպաստում են նաև «սպեկուլյատիվ» գործոնները։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը