Քաղաքական

15.09.2021 14:13


Դատախազությունը հայտնվել է փակուղու մեջ. Էրիկ Ալեքսանյան (տեսանյութ)

Դատախազությունը հայտնվել է փակուղու մեջ. Էրիկ Ալեքսանյան (տեսանյութ)

Դատախազությունը հայտնվել է փակուղու մեջ և փորձում է մեղադրանքի փոփոխման երրորդ ռեժիմը նվաճել՝ ՍԴ-ի միջոցով։ Այս մասին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների նկատմամբ քրեական հետապնդումը ՀՀ ՔՕ 300.1-րդ հոդվածով դադարեցնելու որոշման դեմ բողոքի քննության ընթացքում ասաց ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։

Ալեքսանյանի դիտարկմամբ՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների նկատմամբ քրեական հետապնդումը ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածով դադարեցնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին դատարանի որոշումը հիմնավոր է, օրինական և պատճառաբանված, պահպանվել են օրենսդրության պահանջները։

Ինչ վերաբերում է արարքը վերաորակելու անհրաժեշտության մասին դատախազության պնդումներին, Ալեքսանյանը հիշեցրեց դեռևս 2020թ փետրվար ամսին կայացած դատական նիստը, որի ընթացքում ինքը բարձրացրել էր ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի որոշակիության խնդրի և այդ հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը, ապա հետաքրքրվել, թե ինչու արարքը չի որակվել ՀՀ ՔՕ 309-րդ հոդվածով, ինչին ի պատասխան դատախազ Գևորգ Բաղդասարյանը բացառել էր ՀՀ ՔՕ 309-րդ հոդվածով արարքի որակումը՝ նշելով, որ ընդհանուր և հատուկ նորմերի մրցակցության տեսությունը կիրառելի չէ, ինչի հետ, Ալեքսանյանը համաձայն է։

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը